ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը բարձր վարկանիշ ունի Հայաստանում և Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ ցույց տվել։

Ըստ այդ հարցումների՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրական վարկանիշը Հայաստանում կազմում է 21,67 %, երկրորդ տեղը  զբաղեցնում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ըստ հարցվածների՝ եթե Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենային հենց այսօր, ապա Ռուբեն Վարդանյանի գլխավորած քաղաքական ուժը կստանար 20,36 %։ Խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չափազանց ցածր ցուցանիշ է ցույց տվել՝ 7,74 % զբաղեցնելով ընդամենը 4-րդ տեղը, իսկ նրանից առաջ էլ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է՝ 9,17%։

«Ֆոկուս»-ի հարցումների մեջ ամենաուշագրավը հակավարկանիշների ցուցադրումն է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը 67,62 % հակավարկանիշ ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 58,10 %, ապա Ռուբեն Վարդանյանի հակավարկանիշը չափազանց ցածր է՝ ընդամենը 8,21 %։

Հարցվածների միայն այդքան մասն է հայտնել, թե որևէ պարագայում իր քվեն չէր տա Արցախի պետնախարարի օգտին։

Ի դեպ, բավականին բարձր ցուցանիշ է նաև ցույց տվել Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։ Նա ստացել է 5,34 % քվե, ընդ որում ևս բավական ցածր հակավարկանիշ ունի՝ 7,38%։

Եվրասիական սոցիոլոգների այս հարցումները վկայում են, որ Արցախում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը չափազանց դրական է գնահատվում ոչ միայն Արցախի բնակչության, այլ նաև Հայաստանի բնակչության կողմից, ուստի և բավական շոշափելի և ակնառու են նրա վարկանիշի զգալի աճը։

Այս հարցումը նաև վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները գնահատում են ռեալ արված աշխատանքը։ Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում հասկանալի է նրա «զոմբիների» ինչպես նաև պետական ապարատի ու վարչական ռեսուրսի կիրառման փաստը, ապա Ռուբեն Վարդանյանի դեպքում նրա թե՛ բարձր վարկանիշը և թե՛ ցածր հակավարկանիշը վկայում են, որ Հայաստանի քաղաքացիները լրջորեն դիտարկում են Ռուբեն Վարդանյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին քվե տալու հնարավորությունը։

Թերևս այս հանգամանքը կարող է լրջորեն մտահոգել Նիկոլ Փաշինյանին և նրա սպասարկուներին, որոնք առաջիկայում իսկական հարձակում կսկսեն Ռուբեն Վարդանյանի դեմ։

Մերի Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular