Երկրաշարժի պատճառով դադարեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթատարի շահագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան Քրդստանի իշխանությունները դադարեցրել են Իրաքը Թուրքիային կապող Քիրքուք-Ջեյհան նավթամուղի շահագործումը` Թուրքիայի տարածքում ուժեղ երկրաշարժից հետո դրա վրա ստուգումներ իրականացնելու նպատակով։
EFE գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանի բնական պաշարների նախարարությունը բացատրել է, որ իրենք նման որոշում են կայացրել «նավթի արտահանման անվտանգությունն ապահովելու եւ արտակարգ իրավիճակների հնարավորությունը վերացնելու համար»։
Իշխանությունները բացատրել են, որ գազատարի շահագործումը կվերսկսվի հենց որ փորձագետներն ավարտեն դրա ստուգումը։