«Անսխալական մարդիկ չկան». Սեյրան Օհանյանը հաստատեց՝ Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ
ԻՐԱՎՈՒՆՔԱնսխալական մարդիկ չեն լինում : ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ:
Հարցին, թե 2005-ին Արցախում արդյոք իր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել է Պավլիկ Մանուկյանին և արդյոք թքել է նրա բաժակի մեջ և առաջարկել խմել, որպեսզի սթափվի, ինչպես այդ մասին հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց հետևյալը. « «Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել»:
Լուսանկարը՝ Photolure-ի