ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստան քիմիկատների եւ միկրոչիպերի արտահանման պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին օրերին ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստան քիմիկատների, միկրոչիպերի եւ այլ ապրանքների արտահանման կապակցությամբ, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողություններում, եւ կարող են պատժամիջոցներ խախտող թուրքական ընկերություններին կամ բանկերին պատժելու միջոցներ ձեռնարկել, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների գծով բարձրաստիճան ներկայացուցիչ Բրայան Նելսոնն այցելել է թուրքական կառավարություն եւ մասնավոր հատված,  որպեսզի ավելի մեծ համագործակցության կոչ անի՝ նման ապրանքների հոսքը կանխելու հարցում, նշում են ԶԼՄ-ները:

Բանկիրների հետ հանդիպման ժամանակ Նելսոնն ասել է, որ Ռուսաստան արտահանման նկատելի տարեկան աճը թուրքական ընկերություններին «հատկապես խոցելի է դարձնում հեղինակության ռիսկերի եւ պատժամիջոցների նկատմամբ» կամ զրկում է նրանց «Մեծ յոթնյակի» երկրների շուկաներ մուտք գործելուց:

 

Նելսոնը նշել է, որ թուրքական ընկերությունները պետք է «լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի խուսափեն գործարքներից, որոնք կապված են երկակի նշանակության տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման հետ, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից»։

Գործակալության պաշտոնական անանուն աղբյուրի խոսքով՝ Անկարայում եւ Ստամբուլում կայացած հանդիպումների ժամանակ Նելսոնն ու նրա պատվիրակությունը ուշադրություն են դարձրել տասնյակ միլիոնավոր դոլարների արտահանման վրա, ինչն անհանգստություն է առաջացրել:

«Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Ռուսաստանն ակտիվորեն ձգտում է օգտագործել պատմական տնտեսական կապերը, որոնք ունի Թուրքիայի հետ»,-ասել է պաշտոնյան՝ նշելով, որ հարցն այն է, թե ինչպիսին կլինի Թուրքիայի պատասխանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular