ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան Ռուսաստան է արտահանել ամերիկյան արտադրության էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ՝ խախտելով ԱՄՆ արտահանման վերահսկողությունն ու պատժամիջոցները։ Առաքված ապրանքների մի մասն անհրաժեշտ է եղել Ռուսաստանի զինված ուժերի համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով առևտրային տվյալները։

Թերթի տվյալներով՝ առնվազն 13 թուրքական ընկերություններ ռուսական շուկա են մատակարարել առնվազն 18,5 միլիոն դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տրանսպորտային միջոցներ։ Դրանք գնել են առնվազն 10 ռուսական ընկերություններ, որոնք գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի վրա հարձակմանն իրենց մասնակցության պատճառով:

Թուրքական ընկերությունները նաև 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են առաքել 15 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ արտադրության վերելակներ, էլեկտրագեներատորներ, տպատախտակներ և ԱՄՆ արտադրության այլ ապրանքներ՝ խախտելով ԱՄՆ արտահանման վերահսկողությունը։

Մոսկվան և Անկարան չեն մեկնաբանել The Wall Street Journal-ի հրապարակումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular