ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայել Հակոբկոխյանի տղան իր «Պուտինը տղամարդ է» խոսքերով արտահայտել է բողոք Փաշինյանի «ժողովրդավարությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ հայտնի մարզիկ Իսրայել Հակոբկոխյանի որդուն թույլ չեն տվել մասնակցել բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը։ Իսկ պատճառն այն է, որ Հակոբկոխյան-ավագը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հակադրվում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը։


Հարկ է նշել, որ Իսրայել Հակոբկոխյանը ԽՍՀՄ վեցակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, աշխարհի չեմպիոն, բարի կամքի խաղերի կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ ականավոր բռնցքամարտիկ։ Եվ ահա նրա որդին ի նշան բողոքի է ռինգ մտել։


Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում Հակոբկոխյանը շատ սուր ու հստակ ուղերձ է հղել: Նա ասել է «Փառք Պուտինին: Պուտինը տղամարդ է: Նա կառուցում և ընդարձակում է իր երկիրը, իր հայրենիքը։ Եվ փառք նրա ընկերներին: Ես պատրաստ եմ կանգնել նրանց կողքին, ովքեր Պուտինը համարում են իրենց ընկերը»։
Հայկական RodinaRu Telegram ալիքում այս մասին գրել են հետևյալը. «Խղճուկ մարդուկները ականավոր չեմպիոնի դեմ, սա է մերօրյա Հայաստանը»։


Մենք մեր հերթին նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հաճախ են սկսել արգելել իրենց պատմական հայրենիքից դուրս ապրող այն հայերի մուտքը երկիր, որոնք շատ բան են անում երկրի համար։ Հետաքրքիր է այն, որ նրանք բոլորը հակադրվում են Նիկոլ Փաշինյանին, ով սիրում է խոսել այն Հայաստանի մասին, որն իր կառավարման տարիներին «վերածվել է ժողովրդավարության միջնաբերդի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular