ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի այս վարքը վկայում է, որ նրանք ձեռք են քաշել Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոչ ոք ավելի շատ ջանք չի գործադրում փաշինյանական վարչախմբի վարկանիշը բարձրացնելու, Հայաստանում քաղաքական խոսքն արժեզրկելու ուղղությամբ, որքան հայաստանյան ընդդիմությունը։

Խորհրդարանում երեկ լսումներ էին հրավիրել նվիրված Լաչինի միջանցքի փակելու թեմային։ Ելույթ ունեցողները հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ էին, որոնք Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ իրենց տեսակետները հայտնելուց զատ նաև մի ամբողջական վիճահարույց հայտարարություններ են արել, ինչն, իհարկե, փաշինյանական վարչախումբն անպայման օգտագործելու է սեփական քարոզչական նպատակներով։

Բնականաբար ընդդիմությունը որևէ քննադատական խոսք չի հնչեցրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարաությունների վերաբերյալ: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, օրինակ, հայտարարել է, թե երբ գնում է Արցախ իրեն ռուսն ու ադրբեջանցին չեն կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում է չես կարող գնալ Արցախ: «Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը»,- հարցադրում է անում արքեպիսկոպոսը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, թե պետք է շնորհակալություն ասել, որ Լավրովն ասել է 7 շրջան, այլ ոչ 12։ Ընդդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանն էլ առաջարկել է մահապարտների թիմ ձևավորել, որը կհեռացնի այս իշխանությանը։

Իհարկե, հատուկենտ խնդրահարույց ելույթներից բացի հնչել են նաև բավական լուրջ փաստարկված գնահատականներ, մասնավորապես ընդդիմադիր գործիչները նշել են, որ Լաչինի միջանցքի փակումը այնքան քաղաքական կամ հումանիտար խնդիր չէ, որքան որ դրանով Ադրբեջանը սեփական ռազմական խնդիրներն է լուծում, իսկ Հայաստանի գործող իշխանությունները անբավարար չափով են արձագանքում Ադրբեջանի վարքին։

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ էլ իշխանությունները շրջանառության մեջ են դրել հետևյալ թեզը՝ «Պետք է հանձնել Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը փրկենք»։

Ի դեպ, րոպեներ անց հենց այդ թեզը հաստատել է իշխող ուժի ներկայացուցիչը։ «Քաղպայմանագրից» դահլիճում ներկա է եղել միայն պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը բարձրացել է ամբիոն և հոխորտացել ընդդիմադիրների հասցեին՝ «Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող իշխանությանը, օրինական իշխանությանը, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր դատավճիռը տվել ա ժողովուրդը, տվել ա ընտրությունների ընթացքում»,- հայտարարել է Արսենյանը և բառացի ասել. «Անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչներ եք ասում, 3 միլիոն Հայաստանի բնակիչնե՛ր, պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար»։ Իրավիճակը դահլիճում կտրուկ թեժացել է, որից հետո Արսենյանը լքել է տարածքը և հեռացել։

Ընդհանրապես, իշխող ուժի այս վարքը վկայում է, որ նրանք ձեռք են քաշել Արցախից, իսկ ընդդիմությունը դեռևս բավարար քաղաքական կամք և քաղաքական միտք չի կարողանում գտնել գործող իշխանություններին հեռացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular