ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության բաստիոնի» հիբրիդը. Եվրոպացիները քաշում են Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժողովրդավարությունը որպես բրենդ, Հայաստանն էլ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած փաշինյանական վարչախումբը հերթական լայն ապտակն է ստացել միջազգային կառույցներից։

Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված Ժողովրդավարության 2022 թ.-ի ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքը յոթ հորիզոնականով՝ զբաղեցնելով 82-րդ տեղը։

Հայաստանը դեռ դասակարգվում է որպես «հիբրիդային ռեժիմ»: Հայաստանի հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են համապատասխանաբար 90-րդ և 134-րդ հորիզոնականները, Թուրքիան՝ 103-րդ, Իրանը՝ 154-րդ։

Հայաստանը որպես «հիբրիդային ռեժիմ» է դասակարգվել Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին: Իսկ «ավտորիտար ռեժիմների» շարքում, ի թիվս այլ երկրների, հայտնվել են Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը:2006 թ.-ից հրապարակվող Ժողովրդավարության ինդեքսն ուսումնասիրում է ժողովրդավարության վիճակը 165 պետություններում և 2 տարածքներում:

Փաշինյանական վարչախումբը, ըստ ամենայնի, նոր զեկույցը կփորձի ներկայացնել որպես իրենց ջանքերի գնահատում և դրական զարգացում, սակայն փաստն այն է, որ Հայաստանը նույնիսկ Արևմուտքում չի ընկալվում որպես ժողովրդավարական երկիր։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ,Հայաստանի իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։

Վարչախմբին որակելով որպես մուտանտների «հիբրիդային բաստիոն»՝ Աշոտյանը մեկնաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում «հիբրիդային ռեժիմը», երբ ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար:

Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը թույլ է, որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ և ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգը անկախ չէ:

Իհարկե, արևմտյան ցանկացած նման վարկանիշ նաև քաղաքական բաղադրիչ ունի և լիովին վստահելի համարվել չի կարող, սակայն փաստն այն է, որ անգամ եվրոպացիները չեն հավատում Նիկոլ Փաշինյանի սրտաճմլիկ «փաստարկներին»։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular