ԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի ներկայացուցիչ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ չինական «հետախուզական օդապարիկի» հայտնվելն իր երկրի օդային տարածքում խախտում է միջազգային իրավունքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գիտենք, որ օդապարիկը խախտել է ԱՄՆ օդային տարածքը և միջազգային իրավունքը, ինչն անընդունելի է»,- ասել է նա։
Ըստ ԱՄՆ ռազմական ներկայացուցչի, սա ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկ» է, ներկայումս դրանից «գետնի վրա գտնվող մարդկանց ֆիզիկական կամ ռազմական սպառնալիք չկա», սակայն Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության մասնագետները ( NORAD) ուշադիր հետևում են դրա տեղաշարժերին: