ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հակառուսական տրամադրությունները սրում է հենց Ռուսաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությունները ցնցել են ոչ միայն հայ հասարակությանը, այլև նույնիսկ համոզված ռուսամետներին, իսկ շատերն էլ գրում են, թե Հայաստանում հակառուսական տրամադրվածություններ բորբոքելու հարցում Արևմուտքն այլևս անելիք չունի։ Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքով ամեն ինչ անում են այդ ուղղությամբ մաթեմատիկական ճշգրտությամբ։

Դմիտրի Կիսելյովին տրված հարցազրույցում Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, սեպտեմբերի պատերազմի և ղարաբաղյան կարգավորման գործընթացին, հայտարարել, թե ողջ ղարաբաղյան պատմությունը տասնամյակների պատմություն է, երբ Հայաստանը տասնյակ տարիներ բացել էր Ադրբեջանի 7 շրջանները, հետո Հայաստանի նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում։

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»,- ասել է Լավրովը։ Այս ամենից հետո ամենատարօրինակն այն է, որ Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ն պատրաստել է փաստաթուղթ և եթե կողմերը հետաքրքրված են այդ առաքելությունը կարող է երկու–երեք օրում կյանքի կոչվել, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդները կարող են տեղակայվել Հայաստանում։ Այն, որ ծագումով հայ Սերգեյ Լավրովը վաղուց է դարձել Իլհամ Ալիևի փաստաբանը, թերևս որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում, բայց այն չափազանց խորը անկեղծությունը, որով նա հայերին բացատրում է հայ-ռուսական հարաբերություններում առկա վերջին ճգնաժամը և դրա մեջ Ռուսաստանի իշխանության որոշ օղակների ներդրած ջանքերը, զարմանք և զայրույթ են հարուցում։

Իհարկե, ստեղծված իրավիճակը հրաշալի հնարավորություն է արևմտամետ սեգմենտի համար հակառուսական տրամադրություններն ավելի բորբոքելու, ինչն էլ երեկ անում էին բավականին բուռն և համակարգված, իսկ հայ-ռուսական հարաբերություններին Սերգեյ Լավրովի և մյուսների հասցրած հարվածը դեռևս տևական ժամանակ շոշափելի է լինելու, ուստի և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ արձագանքեն, ներկայացնեն Ռուսաստանի արտգործնախարարի խոսքումառկա հակասությունները, նաև պաշտոնապես պարզաբանումներ պահանջեն։

Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, երեկ արտգործնախարարությունում կայացել է ՌԴ դեսպան Կոպերկինի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որևէ բան, թե ինչ է քննարկվել, այդպես էլ չկա պաշտոնական հաղորդագրությունում։

Մինաս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular