ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարարը բուռն գործունեության իմիտացիա է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո Պաշտպանության նախարարությունը քարոզչության և ցուցադրական իմիտացիոն գործունեության նոր առիթ է ստացել։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ անակնկալ այցելություն է արել զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին։

Մի կողմ թողնենք, որ դատելով տարածված լուսանկարներից, այցելությունը ամենևին էլ պատահական ու անակնկալ չէր։ Հայկական բանակում ձևավորված ավանդույթի համաձայն նման անակնկալ այցելություններից օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ զորամասերում տեղյակ են լինում և մանրամասն պատրաստվում են նախարարների այցին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ ևս ավանդույթը չի խախտվել։ Պապիկյանը զրուցել է սպայական կազմի հետ, ինչպես նաև սերժանտների, ներկայացրել իր մոտեցումները, լսել նրանց, հանձնարարություններ տվել։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, թե Հայաստանից զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակներ։

Փաստն ինքնին վկայում է, որ փաշինյանական վարչախումբը հերթական անգամ չպատկերացնելով հայկական բանակում եղած խնդիրներն ու պրոբլեմները փորձում է ամեն ինչ անել տեսանելի մակարդակում իբր հանրության աչքերին թոզ փչելու համար։ Այդպես եղավ 2018 թվականից հետո, երբ հիմնական խնդիրները լուծելու, բանակում կարգապահությունը լուրջ մակարդակի վրա դնելու, նորմալ սպառազինություն գնելու, անորակ զենքերից հրաժարվելու և զինվորներին լուրջ պատրաստության ենթարկելու փոխարեն՝ Փաշինյանը սկսեց խոսել «կլուբնիկի» ու «տրուսիկ-մայկայի» մասին, տեսանելի միակ փոփոխությունը տեղի ունեցավ միայն ճաշարաններում։

Այս դեպքում էլ գործ ունենք հերթական նման իմիտացիայի հետ, երբ փոխելով զինվորների համազգեստը, փորձելու են համոզել, թե իբր բանակում լուրջ փոփոխություն են իրականացնում։ Հայաստանի բանակի մասին նույնիսկ մակերեսային տեղեկություն ունեցող ցանկացած ոք կարող է փաստել, որ այս հայտարարությունները բացարձակ օդ են։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular