ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին և վերջինիս գրասենյակի պատասխանատուներին:

Եվ այսպես՝ Զարեհ Սինանյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան Երևանում, 151,000.00 և 185,000.00 ԱՄՆ դոլարի արժեթուղթ, 15,000.00 ԱՄՆ դոլարի թանկարժեք գույք, վերջինիս բանկային հաշվի մնացորդը ներկայացնում ենք ստորև՝

Կանխիկ դրամը կազմել է 25,000.00 դոլար, եկամուտները՝ 14,688,565.00 դրամ:

Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը հայտարարագրել է 2012-ին որպես նվիրատվություն ստացած հողամաս և բնակելի տուն,  2010-ին ձեռք բերված PORSCHE մակնիշի ավտոմեքենա, 30,000.00 ԱՄՆ դոլարի, 20,000.00 եվրոյի, 6,000,000.00 դրամի և 500,000.00 ռուբլու կանխիկ դրամ, պաշտոնյայի եկամուտները կազմել են 2,364,700.00 դրամ:

Գրասենյակի ղեկավարի տեղակալ Լիանա Սիմոնյանը հայտարարագրել է 301 հազար դրամ, 3,000,000.00 դրամ կանխիկ գումար, հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 26,045,642.00 ՀՀ դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular