ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու զրույց, որ լուրջ հետևանքներ կունենան. Միրզոյանն էլ չի կարող փախչել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին երկու ուշագրավ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որոնք վկայում են տարածաշրջանում Ռուսաստանի ներգրավվածության աճի վերաբերյալ։

Նախ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին հարցերը կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից անհրաժեշտ քայլերի ուղղությամբ։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Այդ հեռախոսազանգից ժամեր անց հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։

Քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Ռուսաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հաջորդ նախադասությունը՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Հիշեցնենք, որ նախորդ նախատեսված հանդիպմանը հրաժարվել էր մասնակցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքիում ստեղշված իրավիճակը և այն, որ շատ ավելի կարևոր գործեր ուներ։ Թերևս դրանից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ արևմտյան երկրների պահանջով է հայկական կողմը հրաժարվել մասնակցել այդ քննարկումներին, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը իր ելույթներից մեկում Հայաստանին պարզապես մեղադրեց Ռուսաստանի փոխարեն Եվրամիությանը և արևմտյան տարբերակին նախապատվություն տալու մեջ։

Իսկ այժմ ինչպես և կանխատեսել էինք, Ռուսաստանը փորձելու է հակակշռել Եվրամիության և ԱՄՆ-ի դերի և ազդեցության աճին տարածաշրջանում, ուստի և փորձելու է ինքն էլ ժամանակ և հնարավորություններ գտնել ավելի ակտիվ մասնակցել խնդիրների կարգավորմանը։

Հայկական կողմն իհարկե, մի «կռվան» ունի՝ Լաչինի միջանցքի հարցը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքի պահպանության և անխափան գործարկման պատասխանատվությունը դրված է հենց խաղաղապահների վրա, ուստի և կարող են մինչև վերջ պնդել, որ բացեն միջանցքը։

Իհարկե, չի բացառվում, որ առաջիկայում հենց այդպես էլ լինի՝ միջանցքը պարզապես բացվի, իսկ «բնապահպան» ադրբեջանցի ակտիվիստները գնան տուն։ Այլ հարց, թե դրանից հետո ի՞նչ նոր պատճառաբանություն է մոգոնելու Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցություններից թռչելու համար։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular