ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ՔԿ-ին հանձնարարել է մեղավոր կարգել զինվորականներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո մենք ընդգծել էինք, որ Փաշինյանը փորձելու է այսուհետ բանակում եղած բոլոր բոլոր խնդիրները բարդել զինվորականության և հրամանատարական կազմի վրա։

Ըստ էության մեր այդ կանխատեսումը վերաբերում էր ոչ միայն Գեղարքունիքի ողբերգությանը, որտեղ արդեն երեք սպաներ որպես մեղադրյալ են ընդգրկվել, իսկ նրանցից երկուսը կալանավորվել են, այլ նաև Փաշինյանը հստակ հանձնարարություն է տվել քննչական կոմիտեին՝ ամեն գնով 44-օրյա պատերազմի համար մեղավորներ կարգել զինվորական հրամանատարությանը։

Քննչական կոմիտեն երեկ կոլեգիայի նիստ է գումարել, որից հետո Արգիշտի Քյարամյանի ելույթի մի հատվածը տեսանյութով հրապարակվել է ֆեսբուքյան էջում։ Քյարամյանը հայտարարել է, թե կա հասարակական մեծ պահանջ, որ բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ։ «Պետք է բացահայտվեն այն հանգամանքները, որոնց արդյունքում մենք պարտվել ենք»։ Հանրության զգալի մասը, իհարկե, գիտի պարտության թե՛ պատճառը , թե՛ հանգամանքները, թե՛ միակ մեղավորին ու պատասխանատուին։ Մինչդեռ Փաշինյանը սեփական մորթին փրկելու համար ամեն ինչ անում է զինվորականությանը կեղտոտ իրավական պրոցեսների մեջ ներքաշելու համար։ Ուստի և քննչական կոմիտեն նույնիսկ որոշակի ժամկետային սահմանափակումներ է ստացել գործերի քննության ընթացքում, և պետք է շուտափույթ ավարտեն բոլոր քննությունները և «մեղավորներին» իբր պատժեն։

Բնականաբար, որպես մեղավոր փորձելու են ներկայացնել միայն բարձրագույն զինվորականությանը։ Տարօրինակն այս ամեն ինչում հայկական գեներալիտետի լռությունն է և ստեղծված իրավիճակի հետ համակերպվելը։ Կամ նրանք իրենց իսկապսես մեղավոր են համարում Հայաստանի պարտության մեջ, կամ էլ Փաշինյանն այնպիսի կոմպրոմատներ ունի, որ կարողանում է ազդել այդ մարդկանց վրա և ստիպել նրանց լռել։

Սիմոն Վրացյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular