ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընթերցողների ուշադրության ենք ներկայացնում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք ԿԳՄՍՆ ղեկավար կազմին:

Եվ, այսպես, նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 2011-ին ձեռք բերված բնակարան, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,521,878.00 դրամ, հաշվետու տարում եկամուտները՝ 14,192,199.00 դրամ:

Փոխնախարար Արայիկ Խզմալյանը հայտարարագրել է բնակարան, KIA և NISSAN մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,079,386.00 դրամ, կանխիկ դրամը՝ 11,000,000.00 ՀՀ դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14,829,959.00 ՀՀ դրամ:

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարագրել է 2010-ին ձեռք բերված բնակարան, 2018-ին գնված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի հանձնված և վերադարձրած փոխառությունները տարվա վերջում կազմել են 21,404,440.00 դրամ,  բանկային ավանդները կազմել են 4,400.00 ԱՄՆ դոլար և 1,240,000.00 ՀՀ դրամ, բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,577,000.00 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000.00 ՀՀ դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 37,272,611.00 ՀՀ դրամ: Իր հերթին պաշտոնյայի հայտարարագրված ծախսերը կազմել են 10,347,000.00 ՀՀ դրամ:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի կինը հայտարարագրել է 10 մլն դրամ կանխիկ գումար և մեկ բնակարան Երևանի կենտրոն վարչական շրջանում, բանկային հաշվի մնացորդը կազմել է 23 միլիոն դրամ:

Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը 2014 թվականին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում բնակարան է գնել։ Ալիկանտեն, նշենք, քաղաք  է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում։ Նույնանուն մարզի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Քոչարյանը Իսպանիայում գտնվող բնակարանը հայտարարագրել է թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին։ Նշենք, որ մեկ բնակարան էլ Երևանում է Քոչարյանը հայտարարագրել, նորից թե՛ 2019-ին, թե՛  2020-ին։ 2020-ին Քոչարյանը նաև 2,039,916.50 ՀՀ դրամ դրամական միջոց է հայտարարագրել։ 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերում Քոչարյանը նաև հայտարարագրել է 2009 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, մոդելը՝ պաշտպանված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular