ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 12 «CAESAR» հաուբից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ Փարիզը Կիևին լրացուցիչ կմատակարարի ևս 12 «CAESAR» հաուբից։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Բացի այդ, նա նշել է, որ Ֆրանսիան 150 զինվոր կուղարկի Լեհաստան, որտեղ ամսական կպատրաստեն ուկրաինացի 600 զինծառայողի։ Այսպիսով, մինչև ամառ ֆրանսիացիների կողմից պատրաստված ուկրաինացի զինվորների թիվը կկազմի 2000, ասել է Լեկորնյուն։

Ներկայումս Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը այցով գտնվում է Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հունվարի 31-ին, հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular