ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը կոչ է արել հայերին բացել աչքերը. «Ձեզ կոշտ մանիպուլացնում են»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ քաղաքագետ Արման Ղուկասյանը կարծում է, որ որոշ ուժեր փորձում են լրատվամիջոցների միջոցով պառակտել ռուս-հայկական հարաբերությունները։ Միաժամանակ, ինչպես նշել է փորձագետը, արևմտամետ օրակարգը հեռարձակվում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ հրապարակումներով։


Նրանք բացասաբար են ներկայացնում տեղեկատվությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և միութենական պետության մեջ հանրապետության մուտքի հեռանկարների մասին։ Այդ թեմայի շուրջ ավելի վաղ խոսել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հայտարարել էր, թե իբր Մոսկվան ճնշում է գործադրում Երևանի վրա վերոնշյալ կառույցին միանալու հարցում։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետը պարզաբանեց, որ ռուսական կողմը պաշտոնական առաջարկներ չի արել։


«Այս մանիպուլյացիան ուղղված է վարկաբեկելու ռուս-հայկական հարաբերությունները և Ռուսաստանին, որն իբր մտադիր է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից»,- ասել է Ղուկասյանը։


Եվ բնականաբար, շատ լրատվամիջոցների առջև խնդիրն է դրվել Արեւմուտքի համար դրական իմիջ ստեղծել։ Այդ հրապարակումների հիմնական մեսիջն այն է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը հավատարիմ է հայամետ դիրքորոշմանը ավելի շատ, քան Ռուսաստանը։
Գործնականում, իհարկե, ամեն ինչ այլ է։ Արման Ղուկասյանը համոզված է, որ արևմտյան երկրները իրական գործողություններ չեն ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ավելին, ոչ ոք իրականում չի բացատրում, թե ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։


«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը դադարեցրեց արյունահեղությունը Ղարաբաղում 2020 թվականին, ինչպես նաև այն, որ ռուս խաղաղապահներն այժմ Ղարաբաղում են և թույլ չեն տալիս նոր լայնածավալ պատերազմ»,- ամփոփել է հայ փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular