ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի ակտիվացումը հարուցել է Մոսկվայի բուռն դժգոհությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, ինչպես և սպասելի էր, հավաքական Արևմուտքի ակտիվացումը հարուցել է Մոսկվայի բուռն դժգոհությունը, և Ռուսաստանը, որն Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ գրեթե սառեցրել էր իր ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, ընդհուպ բանը հասել էր ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելուն, այժմ արդեն մի քանի հայտարարությունով հստակ ցույց է տալիս, որ նախատեսվում է վերադառնալ ակտիվ բանակցային գործընթաց։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Սերգեյ Լավրովի տարեվերջյան ասուլիսին ուղղված հարցերի գրավոր պատասխանները, որտեղ նշվում է, թե Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ, ընդ որում, եթե արևմտյան բազմաթիվ երկրներ հստակ արձանագրում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը, ապա Ռուսաստանը գրեթե հավասարության նշան է դնում երկու երկրների միջև, ինչը վկայում է հայկական կողմի նկատմամաբ Ռուսաստանի ունեցած լուրջ դժգոհության մասին։

Մեկ այլ նախաձեռնություն, որը առաջ է մղելու Ռուսաստանը, հայտնի 3+3–ն է։ 44-օրյա պատերազմից հետո այդ նախաձեռնությամբ մի քանի հանդիպումներ տեղի ունեցան։ Վրաստանն առայժմ հրաժարվում է ակտիվորեն մասնակցել այդ նախաձեռնությանը, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակից դրդված նաև ստիպված կլինի որոշակիորեն ներգրավվել։

3+3-ը նաև լուրջ հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն բերելու համար՝ հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությանը մասնակցում են ոչ միայն Հարավ-կովկասյան երեք երկրները, այլ նաև Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Ուստի և Ռուսաստանը փորձելու է առաջ մղել նաև այդ նախաձեռնությունը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ն ուղղված քայլերը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։ «Մենք երկուսի հետ էլ սերտ կապ ենք պահպանում, ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներ են ստեղծում, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ էության Ռուսաստանի ակտիվացումը լուրջ վտանգներ է սպառնում ոչ միայն Արևմուտքի ՝ Հայաստան մուտք գործելու հանգամանքին, այլև գործող փաշինյանական վցարչախմբին։

Մոսկվայում այլևս ձեռք են քաշել Նիկոլ Փաշինյանից։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular