ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը թքած ունի սեփական իրավապաշտպանների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին մի խումբ իրավապաշտպաններ բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին չնշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։

Բոլոր այդ կազմակերպությունները, որոնք 2018 թվականի «հեղափոխության» մասնակիցներ են և տևական ժամանակ աչքի են ընկնում Փաշինյանի նկատմամբ իրենց լոյալությամբ, ի վերջո զարթնել են և հիշել, որ Մնացական Մարտիրոսյանի քաղաքական հնչեղ գործերի ներգրավվածությունը, երբ նրա դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման փաստեր, որպես հետևանք ֆինանսական մեծ բեռ է դրվել պետության վրա, չի կարող դառնալ նման դատարանի նախագահ։

Փաստելով, որ Հայաստանի սահմանադրությամբ արդարադատությունը իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, հայտարարության հեղինակները նշել են, թե ակնհայտ է, որ Մնացական Մարտիրոսյանի բացասական մասնագիտական հետագիծն ու բացասական բարեվարքությունը կասկած է առաջացնում հանրության մոտ, որ նա կարող է համապատասխանել դատավորին առաջադրված բարձր չափանիշներին։

«Մարտիրոսյանը շարունակում է մնալ ոչ բարեկարգ դատավոր, որի առնչությամբ ցանկացած մասնագիտական առաջխաղացում էլ ավելի է մեծացնում դատական համակարգի և բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ հանրային անվստահությունը»,- նշել են իրավապաշտպանները։

Թերևս հանրային բացասական կարծիքի պայմաններում հնարավոր եղավ Մնացական Մարտիրոսյանին պարտադրել հրաժարվել հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ապա և նախագահի պաշտոններից, սակայն Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի ժամանակին իրեն տևական ազատազրկման դատապարտած, սակայն հետագայում նրա սրտի դատավոր դարձած Մնացական Մարտիրոսյանը մի յուղոտ պաշտոն ստանա։

Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մնացական Մարտիրոսյանին նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։

Տխրահռչակ դատավորը, որի բացասական հետագիծն արձանագրում են անխտիր բոլորը, այդ թվում նաև գործող իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչներ, բացարձակապես չի կոմպլեքսավորվում այդ փաստից և շարունակում է մարդ դատապարտել հանուն Նիկոլ Փաշինյանի, իսկ վերջինս էլ չափազանց շռայլ է իր մանկլավիկների ու խամաճիկների նկատմամբ և հաշվի չի առնում, որ ժամանակին նրանց թրի տակով անցել է նաև ինքը, ուստի և «իրավապաշտպանների» գրած՝ թերևս եզակի արդարացի բողոքն այդպես էլ կմնա թղթի վրա, իսկ մի քանի իրավապաշտպաններ խոհանոցներում, պատերի տակ, կամ ԶԼՄ-ներով կբողոքեն, ապա և կանցնեն իրենց սովորական աշխատանքին, իսկ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կշարունակի աճել, քանի որ նրանց դատում են տխրահռչակ Մացոները։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular