ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ շտապ գրություններ եմ ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին:

Հիշեցնեմ, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին հայ երիտասարդները մոտեցել և կանխել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով:

Դիմակավոր ծայրահեղականները փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ արցունքաբեր գազ են փչել և հայհոյել հայերին: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի են ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել ոստիկանություն:

Խիստ դատապարտելի է Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular