ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ներկայացուցիչ էլնուր Մամեդովը չի ընդունել Հայաստանի մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով: Ադրբեջանը պնդել է, թե իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչը` որպես արդարացում, նշել է, թե Հայաստանում էլ 4 հազարից ավելի հկ-ներ կան ու որոշները պետական ֆինանսավորում ունեն, իսկ իրենց, այսպես կոչված ակտիվիստները, անկախ են, զինվորականներ չեն, պարզապես ժամանակին ծառայել են բանակում: Ներկայացուցիչը, սակայն, չի հերքել փաստը, որ բոլոր ակտիվիստները գրանցվում են պետական ապարատում՝ իբր նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե իրենց կառավարությունը սատարում է բողոքի մասնակիցների գաղափարներին, բայց չի կազմակերպում այդ բողոքը: Այս մասին հաղորդում է Լուրերը։

Էլնուր Մամեդովը նաև նշել է՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրել, եթե հայտարարում է, թե, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի ինքնահռչակ պաշտոնյաները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ:

Մամեդովն այնուհետև հայտարարել է՝ երբ Երևանը որոշի, որ սա իր խնդիրն է, Բաքուն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս հայտարարությամբ, Ադրբեջանը, ըստ էության, վերահաստատել է Հայաստանի պնդումները, որ Լաչինը փակվել է բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:

Իրար հետևից նաև Ադրբեջանի իրավախորհրդատուներն են պնդել, թե պետությունը չի ղեկավարում ցույցը և փորձել են սևացնել ռուս խաղաղապահներին` նշելով` նրանց պարտավորությունն է վերահսկողություն սահմանել միջանցքի վրա, հետևաբար խաղաղապահներն են խոչընդոտում միջանցքով ելումուտը, և ոչ՝ բողոքի մասնակիցները:

Ադրբեջանի իրավախորհրդատուներից մեկը մեջբերել է եռակողմ հայտարարությունը` նշելով, թե Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինով երթևեկության անվտանգությունը, ոչ թե այդ երթևեկության անընդհատությունը: Այսպիսով Ադրբեջանը խնդրել է դատարանին մերժել Հայաստանի հայցը:

Այսօրվա նիստն ավարտվել է, դատարանը տեղեկացրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում կկայացնի հայցի վերաբերյալ որոշում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular