ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանի բախումն Ադրբեջանի հետ ազդում է Ռուսաստանի շահերի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vz.ru-ն գրում է, որ հունվարի 27-ին Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը մտել է Ադրբեջանի դեսպանատան տարածք և կրակ բացել։ Ողջ աշխարհը ցավակցում է Ադրբեջանին, իսկ ինքը՝ Ադրբեջանն իր հերթին պահանջներ է ներկայացնում Թեհրանին։ Բաքուն ուշադրություն չի դարձնում ոչ իրանական կողմի ցավակցություններին, ոչ էլ այն փաստին, որ իրանցիներն արագ բռնել են ահաբեկիչին։ Ադրբեջանը հայտարարել է Թեհրանից իր դեսպանատան տարհանման մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են այաթոլլաներին Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ հրահրելու մեջ։ Իսկապես, հակաադրբեջանական տրամադրություններն այժմ ուժեղ են Իրանում։ Ավելին, Թեհրանը Ադրբեջանին տեսնում է որպես պոտենցիալ հակառակորդի, բայց ոչ այն պատճառով, որ այաթոլլաները Ադրբեջանը գրավելու կամ նրա աշխարհիկ համակարգը փոխելու հավակնություններ ունեն, այլ այն պատճառով, որ Իրանը այդ հարևանի գործողություններն ընկալում է որպես իր ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք։ Ինչո՞ւ։


Ընդհանրապես ընդունված է, որ Ռուսաստանն ունի շատ բարդ սահման։ Սակայն, համեմատած իրանականի հետ, դա հանգստության մոդել է։ Արևելքում Իրանը սահմանակից է անկայուն միջուկային Պակիստանին, ինչպես նաև ավելի անկայուն Աֆղանստանին: Պարսից ծոցի հարավ-արևմուտքում Իրանի պատմական թշնամիներն են՝ Պարսից ծոցի միապետությունները: Արևմուտքում Իրաքն է, որտեղ հզորանում են հակաիրանական տարրերը։ Սակայն Իրանի ամենավտանգավոր սահմանը  համարվում է հյուսիսարևմտյանը։ Եվ դրա համար շատ պատճառներ կան: Նախ, Թեհրանի մոտ լինելն է սահմանին, մինչև ադրբեջանական տարածք ընդամենը մոտ 400 կմ է, իսկ դա իսրայելական անօդաչու թռչող սարքերի համար բավականին մատչելի հեռավորություն է, որոնք կարող են թռիչք կատարել Ադրբեջանի տարածքից։ Փաստացի նաև պատճառ է այն, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է Իրանի թշնամիներին՝ Իսրայելին և նաև Թուրքիային։ Եվ եթե ադրբեջանական տարածքից իսրայելցիները պարզապես հետախուզական գործողություններ են իրականացնում, ապա Անկարայից գալիս են և՛ արտաքին քաղաքական, և՛ ներքաղաքական ռազմավարական սպառնալիքներ։
Իրանի քաղաքական և ակադեմիական շրջանբակներում կա կոնսենսուս, որ Անկարան ակտիվորեն օգտագործում է պանթյուրքիստական ​​տրամադրությունները իրանցի ադրբեջանցիներին հրահրելու համար կա՛մ անկարգությունների ձևով, կա՛մ էլ անջատողական կոչերով: Այսինքն պարզ ասած նպատակը իր պատմական աշխարհաքաղաքական մրցակցին թուլացնելն ու նույնիսկ սուբյեկտիվությունից զրկելն է։ Ընդ որում վերջին տարիներին Իրանի համար այդ բոլոր վտանգները կտրուկ աճել են։ Մինչև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը վերահսկում էր այն տարածքները, որոնք թույլ չէին տալիս Թուրքիային ելք ունենալ դեպի Ադրբեջան։ Բայց իշխանություն ստացավ մի մարդ, ով, ըստ իրանցիների, ուղղված է դեպի Արևմուտք, Հայաստանը Ռուսաստանից անջատելուն և դրանով իսկ հայկական պետականությունը քանդել/թուլացնելուն: 2020 թվականին Թեհրանի կասկածները հաստատվեցին. Փաշինյանի գլխավորած Հայաստանը բավարար ջանքեր չգործադրեց Լեռնային Ղարաբաղը փրկելու համար (ներկայիս մնացածը փրկել է Ռուսաստանը), ինչպես նաև հենց Հայաստանի տարածքային ամբողջականության սպաառնալիքներ են առաջացել։ Ադրբեջանը Երևանից պահանջում է ցամաքային միջանցք «մայրցամաքային» Ադրբեջանի և ադրբեջանական Նախիջևանի միջև, պարզ ասած ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ընդ որում ոչ թե Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային զարկերակ, այլ ցամաքային միջանցք, որը կլինի Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս։ 
Այն ժամանակ՝ 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, իրանցիները ոչնչով չկարողացան հակադրվել թուրք-ադրբեջանական ակտիվությանը։ Այժմ Իրանի համար իրավիճակը բարդացել է։ Վտանգված են ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության հարցերը, բայց, միևնույն ժամանակ, Իրանը, ինչպես 2020 թվականին, չի կարող սպիտակներով խաղալ (նախաձեռնությունը վերցնել): Դա անելու համար նա չունի բավարար ռեսուրսներ և բավարար դաշնակիցներ: Արդյունքում Թեհրանը, ըստ երևույթին, որոշել է խաղալ սևերով, այսինքն սպասել Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին՝ հետո պատասխանել:


Դատելով իրանցիների տրամադրվածությունից սպիտակները երկու տարբերակ ունեն. կամ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ղեկավարությանը ստիպելու են ստեղծել արտատարածքային միջանցք  կամ էլ ուժով են վերցնելու դա։ Երկրորդ տարբերակի միակ խոչընդոտը Հայաստանում ռուսական ռազմակայանն է, սակայն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ռուս զինվորականներին վարկաբեկելու համար, անգամ հայտարարում է, որ «ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ նաև անվտանգության համար վտանգավոր է»։
Եթե ​​ամեն ինչ ընթանա առաջին տարբերակով, և Փաշինյանն ինքը հայկական տարածքի մի մասը փոխանցի թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա, քանի որ դա կլինի երկու պետությունների ինքնիշխան որոշումը։
Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվի և Ադրբեջանը փորձի ուժով «վերցնել իրենը», ապա Իրանը կունենա տարբերակներ։ Իրանցի փորձագետները անգամ չեն բացառում իրանական բանակի մուտքը Հայաստան՝ այդ երկրի տարածքը պաշտպանելու համար։ Ընդ որում, հայ բնակչության մի զգալի մասը դժգոհ է վարչապետի գործողություններից և դեմ չի լինի դրան։ Իրանցիները վստահ են, որ Մոսկվան էլ չի առարկի, քանի որ, ինչպես կարխում է Թեհրանը, Ռուսաստանը դժվար թե համաձայնի հրաժարվել Հարավային Կովկասում իր ազդեցությունից։


Եվ այդ տեսանկյունից Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունն ամենևին էլ իրանական կողմին ձեռնտու չէ։ Դա Ադրբեջանին ներկայացնում է  զոհի կարգավիճակով, թույլ է տալիս ուժեղացնել հակաիրանական տրամադրությունները ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ հենց Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում։ Եվ դա, իհարկե, Բաքվին հիմք է տալիս հակաիրանական տարբեր գործողությունների համար։


Այնպես որ բոլորը հիմա սպասում են, թե ինչպես կխաղան «սպիտակները»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular