ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախմբի թիրախում նաև սփյուռքի ազդեցիկ դեմքերն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունների թիրախում են ոչ միայն տեղական ընդդիմախոսները, այլ նաև՝ Սփյուռքի և Արցախի։

Նախօրեին գործող վարչախումբը առանց որևէ պատճառաբանության Հայաստանի համար անցանկալի անձ է համարել Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին։

Վերջինս պետք է ժամաներ Հայաստան փետրվարի 6-ից 10–ը Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, սակայն նրան հայտնել են, որ չի կարող ժամանել Հայաստան, քանի որ իրեն պարզապես թույլ չեն տա։

Մեր տեղեկություններով՝ այդ միջոցառմանը մասնակիցների մի զգալի մասին գործող իշխանությունները մտադիր են ընդհանրապես թույլ չտալ Հայաստան ժամանել։

Ըստ էության, նախկինում էլ եղել են դեպքեր, երբ Նիդեռլանդների ՀՅԴ որոշ ներկայացուցիչների Հայաստանի գործող իշխանությունները պարզապես արգելել են ժամանել։ Փաստացի այս ամենը վկայում է, որ հայաստանյան իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված պայքարում են, ոչ միայն տեղական ընդդիմախոսների, այլ նաև Սփյուռքի ընդդիմադիրների հետ։

Հատկապես թիրախում ՀՅԴ-ն է, որն ի տարբերություն այլ քաղաքական միավորների ավելի կազմակերպված է, ավելի լուրջ ռեսուրսների է տիրապետում և ավելի մեծ կապեր ունի, ուստի և չափազանց վտանգավոր է դառնում ոչ միայն Փաշինյանի համար սեփական օրակարգը այդ երկրներում առաջ տանելու, այլ նաև ցեղասպանության և, Արցախի հարցում նրանց ունեցած անզիջում դիրքորոշման պատճառով, վտանգավոր են նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար։

Ուստի, բնավ զարմանալի չէ, որ առաջին հերթին թիրախի տակ են Սփյուռքի դաշնակցականները։ Թերևս ցանկացած մեկը ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը առաջիկայում հայտնվելու է նման իրավիճակում։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս քննարկել են Սփյուռքի կազմակերպությունների հետ հարաբերվելու հնարավորությունները և հստակ ակնարկել, որ ՀՅԴ–ի հետ համագործակցությունը որևէ մակարդակում բացառվում է, քանի որ Դաշն-կցությունը բավականին անզիջում դիրքորոշում ունի փաշինյանական իշխանության նկատմամբ, ուստի և հանձնարարվել է հնարավորինս ավելի շատ տեղեկություններ հավաքել արտերկրի դաշնակցականների և Սփյուռքի այլ ազդեցիկ ներկայացուցիչների մասին, իսկ խնդիրներ նկատելու դեպքում՝ անմիջապես փոխանցել Ազգային անվտանգության ծառայություն, այդ անձանց մուտքը Հայաստան արգելելու նպատակով։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular