ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Աշխարհում երկար տարիներ քննարկվում են ՄԱԿ-ի հետ կապված հարցեր, տեղի է ունենում մտքերի փոխանակում ՄԱԿ-ում բարեփոխումների շուրջ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ, որ այս բարեփոխումների կարիքը մեծ է։ Ես կարծում եմ, որ Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանա-եգիպտական ​​փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո մամուլին տված հայտարարության մեջ։

Նշելով, որ մեկ մշտական ​​տեղ պետք է հատկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամին, ադրբեջանական պետության ղեկավարն ընդգծել է. «Իսլամական համագործակցության կազմակերպությունն ինքը պետք է խորհրդատվությունների հիման վրա առաջադրի այդ թեկնածուին։ Մեկ այլ մշտական ​​տեղ պետք է տրվի Չմիավորման շարժմանը, եւ այդ տեղը պետք է զբաղեցնի Չմիավորման շարժումը նախագահող երկիրը»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է գրեթե 80 տարի, աշխարհը փոխվել է, և այդ փոփոխությունները շարունակվում են արագ տեմպերով։ Ուստի կարծում եմ, որ այս բարեփոխումները կծառայեն ավելի արդար և անվտանգ աշխարհի ստեղծմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular