ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիս Մայիլյան. Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններն ու պահանջները միջազգային ահաբեկչության բացահայտ ձև են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru–ն գրում է, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները՝ Արցախի 120.000 քաղաքացիներին պատանդ վերցնելը, միջազգային ահաբեկչության բացահայտ ձև է։ Այս մասին Realist-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթում նշեց, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման երկու տեսական տարբերակ կա՝ ռազմական կամ դիվանագիտական։ Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, սակայն դա հնարավոր է միայն վճռական միջամտության և Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ նպատակով միջազգային հանրության շոշափելի գործողությունների դեպքում։ Հիմա գործելու ժամանակն է։ Միջազգային ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի բռնի ապաշրջափակման տեսական հնարավորության մասին Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հիշատակումը ոչ ադեկվատ արձագանք է առաջացրել Բաքվում։ Փաստորեն, 120 հազար Արցախի քաղաքացիներին պատանդ վերցնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունները և նրանց ազատ արձակման համար պաշտոնական Բաքվի կողմից առաջադրված քաղաքական ու նյութական պայմանները, ըստ միջազգային իրավունքի, միջազգային ահաբեկչության դրսևորման բացահայտ ձև են։ Ահաբեկչական սպառնալիքի վերացման նպատակով միջազգային իրավունքը և միջազգային պրակտիկան նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների համայնքը միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում պետք է դիտարկի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում ուժային, որպեսի փրկի Արցախի 120.000 բնակչությանը, որը ցեղասպանության իրական սպառնալիքի տակէ»,- ասել է Մայիլյանը Realist լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular