ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Հովնանյանն ինձ հողակտոր է նվիրել, որն այլևս իմը չէ և Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է պետական ապարատում աշխատելու տարիներին Վահագնի թաղամասում առանձնատուն ձեռք բերել, պատասխանեց, որ բոլոր այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Միայն ճիշտ է այն, որ Վահագն Հովնանյանը տարիներ առաջ ինձ հողակտոր է նվիրել, որն այլևս իմը չէ: Այսօր ես Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,-ասաց նա։

Հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին 2005 թ. իր աշխատասենյակում ծեծել են և թքել բաժակի մեջ, նա ասաց, որ 2005 թ. Պավլիկ Մանուկյանի և իր միջև իրոք միջադեպ եղել է:

«Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետևյալը՝ իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Հաստատ կարող եմ ասել՝ բաժակի մեջ թքելու դեպք չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատև աշխատանք ենք ունեցել, և մեր հարաբերությունները բավական բարձր մակարդակի են եղել»,- նշեց Օհանյանը:

Օհանյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա ընտրություններում իր կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ռեյտինգային կարգով չի առաջադրվելու:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular