ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը նման է Մինսկի համաձայնագրի դժվար պատմությանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Yugsn.ru–ն գրում է, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, և իմաստ չի տեսնում ռազմաքաղաքական այդ իրադարձություններին հայկական բանակի մասնակցության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում նախատեսված էին ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները, որին մասնակցելու էին Երևանը, Մոսկվան, Մինսկը, Աստանան, Բիշքեկը և Դուշանբեն։

Հայաստանի ղեկավարության հրաժարումը այդ զորավարժությունների անցկացումից և դրանց մասնակցելուց սպառնում է նախկին խորհրդային հանրապետությունների ռազմաքաղաքական դաշինքի միասնությանը։


«Հայաստանի ղեկավարությունը, ակնհայտորեն, իր արևմտյան գործընկերների ճնշման ներքո և երկրի ներսում հակառուսական ընդդիմության ակտիվ մասնակցությամբ, որոշել է Ռուսաստանի Դաշնության հետ ջերմ հարաբերություններից դուրս գալու ուղղվածություն վերցնել,- պարզաբանել է իրավիճակը Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Եվգենի Միխայլովը,–ցավոք, հայ ընդդիմադիրները, որոնք ներկա են ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետություններ, ամեն ինչ անում են Երևան-Մոսկվա առճակատումը սաստկացնելու համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է վեց ամիս հայկական քաղաքական իսթեբլիշմենթը կոչ  անում Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հայ քաղաքական գործիչները մշտապես մեղադրում են ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ»։


Փորձագետի խոսքով, պատահական չէ, որ հենց այդ ժամանակ էին Երևան այցելել ամերիկյան հետախուզության՝ ԿՀՎ–ի ղեկավարը, բրիտանական MI-6 հետախուզական ծառայության ղեկավարը, ինչպես նաև բազմաթիվ ամերիկացի սենատորներ ու ֆրանսիացի քաղաքական գործիչներին։ «Այդ ամենը մեկ շղթայի օղակներ են,- վստահ է Միխայլովը,–նրանք հող են նախապատրաստում Հայաստանից Ռուսաստանի Դաշնությանը իսպառ դուրս մղելու համար։ Դժվար թե Մոսկվան հիմա՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելիս, կոշտ հակաքայլեր ձեռնարկի Հայաստանի ղեկավարության դեմ, բայց որոշակի եզրակացություններ, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունը պետք է անի»։ yugsn.ru լրատվականի զրուցակցի փոխանցմամբ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր իշխանության ղեկին են Հայաստանում, բավականին ոչ միանշանակ քաղաքականություն են վարում։ Երևանը մի կողմից փորձում է Մոսկվային հավաստիացնել իր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Մյուս կողմից, Հայաստանի ղեկավարությունը հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից սկսել է ակտիվորեն «ընկերանալ» արևմտյան երկրների հետ և նրանց ազդեցության տակ է։


«Փաստորեն, Երևանը հրաժարվել է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման իր պարտավորությունները և փորձում է սասանել Հարավային Կովկասում առանց այն էլ ծանր իրավիճակը,- ​​ասել է Միխայլովը, - Ռուսաստանն այս տարածաշրջանում ամենակարևոր խաղաղարարն է, որն ակտիվորեն շփվում է Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և անմիջականորեն Հայաստանի հետ։ Սա, իհարկե, ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Ֆրանսիային, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են ԼՂ հակամարտության կարգավորման գծով և վաղուց ցանկություն ունեն Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից»։


Փորձագետը զգուշացրել է, որ Հայաստանի շուրջ վերջերս ստեղծված իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բուն խնդիրը շատ նման է Մինսկի համաձայնագրերի դժվար պատմությանը, որոնք մինչև վերջերս դիտվում էին որպես Դոնբասի զինված հակամարտության կանխարգելման միջոց։ «Ռուսաստանը գործադրել էր բոլոր ջանքերը Դոնբասի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար,- կարծում է քաղաքագետը, -Մինսկյան համաձայնագրերը կարող էին կարևոր գործիք դառնալ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար, սակայն մեզ խաբեցին։ Գերմանիան և Ֆրանսիան, այդ հարցում Ռուսաստանի հետ միասին հանդես գալով որպես խաղաղապահներ, չէին պատրաստվում կատարել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները և միայն հետաձգեցին գործողությունները Ուկրաինային լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստելու ժամանակ տալով։

Մինչ Ռուսաստանն ամեն կերպ ձգտում էր խաղաղ կարգավորման, արևմտյան երկրները զենք և փող էին մղում դեպի Կիևի ռեժիմ: Հիմա էլ, օրինակ, Հայաստանի ղեկավարությունն է պայմանավորվել Արևմուտքի հետ։ Իսկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի կնքումը պարզապես շեղող մանևր է տարածաշրջանում նոր պատերազմի նախապատրաստվելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular