Ուկրաինան զենք չի տրամադրել Ադրբեջանին, որը կօգտագործվեր ղարաբաղյան պատերազմում․ Պոդոլյակ․ «Ազատություն»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է՝ Ուկրաինան զենք չի տրամադրել Ադրբեջանին, որը կօգտագործվեր ղարաբաղյան պատերազմում:
«Ուկրաինան պաշտոնապես չեզոք կարգավիճակ ունի: Եվ մենք հնարավորինս նվազագույնի հասցրեցինք ինչ-որ տեղ զենք մատակարարելու հնարավորությունը, հատկապես հակամարտությունների կետեր։ Այո, մենք զենքի վաճառքի սեգմենտ ունեինք, բայց սա, որպես կանոն, զենքի «սպիտակ» վաճառք էր՝ լիարժեք պայմանագրերով, արտահանման վերահսկողությամբ և այլն։ Որևէ իմաստ չկա վիճելի, կոնֆլիկտային իրավիճակներում մասնակցել այս կամ այն երկրի կողմից, որպեսզի հակամարտությունն աճի կամ հրահրվի։
Մենք այս առումով նման չենք Ռուսաստանին, որը անշուշտ կարող է տարբեր սխեմաներով տարբեր երկրներին տարբեր զենքեր մատակարարել, այդ թվում՝ այս կամ այն հակամարտող կողմերին, դարձյալ ոչ հրապարակային, ոչ «սպիտակ» գործարքների շրջանակներում՝ հակամարտություն հրահրելու համար, որ այն չմարի: Սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ ներքին ու արտաքին հակամարտությունների մշտական հրահրում և հակամարտող կողմերի մշտական աջակցություն, իսկ այդ աջակցությունը լինում է անուղղակի՝ միջնորդավորված: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պարտվի: Որովհետև այդ հակամարտություններից շատերին աջակցում է միայն Ռուսաստանի բավական տարօրինակ քաղաքականությունը։ Ուկրաինան այս հարցում միշտ թափանցիկ է եղել։ Ես կարող եմ լրիվ պաշտոնապես ասել, որ մենք չափազանց բծախնդիր ենք ցանկացած զենքի մատակարարման հարցում, որը եղել է նախապատերազմյան շրջանում։ Հիմա դա առավել ևս անհնար է։ Եվ նույնիսկ այդ ժամանակ դա անհնար էր»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։