ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. Արման Թաթոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 23-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Հայկական Կարիտասի համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի ռիսկերի վերաբերյալ կլոր սեղան – քննարկում միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորութունների վերաբերյալ՝ շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի և Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և  համատեղ գործողությունների հնարավորությունները։

Կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է  ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:

Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո քաղաքացիական բնակչության՝ 120,000 մարդու կյանք Արցախում ուղղակի դարձել է անհնար:

Ադրբեջանական իշխանություններն դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև այլ մանրամասներ:

Մասնակիցները կարևորել են  ջանքերի մեկտեղումը մարդու իրավունքների ադրբեջանական խախտումներն աշխարհին ներկայացնելու հարցում։

Միջոցառմանը նախանշվել են ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական խնդիրների հաղթահարման միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունների իրականացման ուղղությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular