ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղրամյան պողոտայում բախվել են «Mersedes»-ը, «Rover»-ը ու BMW-ն. ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի հաղորդավարն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com - ը գրում ՝
Երեկ` հունիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում` «Անելիք» բանկի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 62-ամյա Աշոտ Նալբանդյանի վարած «Rover» մակնիշի 55 ՏՏ 575 համարանիշի, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովակ Հովակիմյանի վարած BMW 13 АА 888 համարանիշի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Երվանդ Ղարիբյանի վարած «Mersedes» մակնիշի 11 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Երվանդ Ղարիբյանը, ով «Mersedes»-ով բախվել է նշված ավտոմեքենաներին: Սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է տեղեկատվության ճշտությունը: Գ. Շամշյանը հայտնում է, որ «Mersedes»-ի վարորդ Ե. Ղարիբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է:

09:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը` վթարից մի քանի ժամ անց, Ե. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քնննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular