ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրկովկասը վերածվում է արևմտյան երկրների շահերի բաժանման տարածքի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ Արևմուտքն այսօր ձգտում է Անդրկովկասում բաժանել ազդեցության ոլորտները։ Ավելին, արտաքուստ անգլո-սաքսոններն ու մայրցամաքային Եվրոպան մրցակիցների տեսք ունեն՝ կողմերի առաջին շարքում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են: Այդ մասին  գրել է «Ռուսաստանը Եվրոպա չէ» հեռագրային ալիքը։
Անգլո-սաքսոնները խաղադրույքներ են կատարում Թուրքիայի և Ադրբեջանի վրա, Բրիտանիան ակտիվորեն նպաստում է Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակմանը, Անկարան և Բաքուն ձգտում են ստեղծել Զանգեզուրի միջանցքը, որը կարող է ուղիղ կապի ճանապարհ դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ 2022 թվականի հուլիսին Բաքուն փոփոխություններ է կատարել բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերության հետ պայմանագրում նրան փոխանցելով Ադրբեջանում գտնվող երեք նոր հանքավայրեր։ Այդ վայրերից մեկը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի արևելյան մասում, որը ոսկու, պղնձի և արծաթի հանքավայրերով հարուստ հանք է։ Բրիտանացիներն արդեն մեղադրել են ղարաբաղցի հայերին «ընկերությանը պատկանող հանքերի անօրինական օգտագործման մեջ»։


Ֆրանսիան պատրաստելով ՄԱԿ-ի բանաձեւ, որը դատապարտում է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ոտքի է կանգնել հայերին «պաշտպանելու» համար։ Սակայն ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ Բրիտանիան ևՌուսաստանը միաժամանակ դեմ են արտահայտվել այդ բանաձևին, ինչի արդյունքում բանաձևը չի ընդունվել։ Փարիզը, սակայն, դրանով շատ չի խայտառակվլ. գլխավորին նա հասել է ներկայանալով որպես Հայաստանի իսկական բարեկամ, իսկ Ռուսաստանին ներկայացել է որպես թշնամի։


Ի՞նչ ենք մենք շահել մեր այս դիրքորոշումից։ Ոչինչ: Ֆրանսիան շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանը արևմտամետ պրոտեկտորատի վերածելու ուղղությամբ, Ադրբեջանը նույնպես Ռուսաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական դիրք է գրավում։ Թուրքերը ոչ միայն ակտիվորեն զենք են մատակարարում Ուկրաինային և փորձում են մեզ խաբել հացահատիկի գործարքով, այլ նաև ուկրաինական հեռուստաալիքները Ադրբեջանին անվանում են առանցքային դաշնակից: Բաքուն նաև ակտիվորեն համագործակցում է հակաիրանական ուժերի հետ։ Իրանի պարտության դեպքում մեր դիրքերը Կովկասում նույնպես մեծապես կթուլանան։ Հիմա առանց Ադրբեջանին ոորպես դաշնակից ձեռք բերելու, մենք արագորեն կորցնում ենք Հայաստանը։


Արտաքինից կարող է թյուր տպավորություն ստեղծվել, որ Արևմուտքը լիովին (և վաղաժամ) զեղչել է Ռուսաստանին, և արևմտյան առանձին երկրներ արդեն պատրաստ են միմյանց կրծել Կովկասում նոր կիսագաղութներ ստեղծելու համար, և դա Ռուսաստանին մանևրելու և վերածնվելու տեղ կտա։

Ըստ ամենայնի, այդ հայեցակարգից ելնելով էլ մեր դիվանագետները ՄԱԿ-ում դեմ են քվեարկել Ֆրանսիայի բանաձևին։


Գործնականում այդ հայեցակարգը, որն է Եվրոպան մոտ է ուշքի գալու և մեզ հետ դաշինքով մտնելու է Ամերիկայի դեմ պայքարի մեջ, նման է ֆանտաստիկ տեսության։ Կովկասում Արևմուտքն ավելի նուրբ խաղ է խաղում մեր նկատմամբ։

Հայաստանն ու Ադրբեջանը հավերժ մրցակիցներ են, հետևաբար, մի երկրին աջակցելով, անխուսափելիորեն հրահրում ես մյուսի թշնամանքը։ Դրա համար էլ Արևմուտքը բաժանված է երկու «թևերի»՝ մեկը ի դեմս Բրիտանիայի գրկել է Բաքվին, իսկ մյուսը ի դեմս Ֆրանսիայի, առաջ է մղում Երևանին։ Հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելն է։ Բրիտանացիները չափազանց շատ են «կեղտոտվել» թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցությամբ, որպեսզի հայերը հավատան նրանց։ Մյուս կողմից, Ֆրանսիան մշտապես հանդես է գալիս որպես թուրքերի հակառակորդ՝ լինի դա հունական թե լիբիական հարցը։ Հենց Փարիզն է հանդիսանում Երևանի բարեկամ-գործընկերի իդեալական թեկնածուն։ Ի վերջո հաղթողը հավաքական Արևմուտքն է, իսկ Ռուսաստանը աստիճանաբար, բայց անխուսափելիորեն դուրս է մղվում Անդրկովկասից: Դրա համար կարելի է խաղարկել անգամ Լոնդոնի և Փարիզի «թշնամությունը», չնայած «տեղական նշանակության» փոքր տարաձայնություններ դեռ կարող են տեղի ունենալ։


Տարածաշրջանում ՌԴ–ի դիրքերը պահպանելու համար պետք է հենվել ոչ թե արևմտյան երկրներից մեկի հետ մյուսի դեմ դաշինքի (որքան անիմաստ է դա ցույց տվեցին Մինսկի համաձայնագրերը), այլ Իրանի հետ լիարժեք ռազմաքաղաքական համագործակցություն զարգացնելու վրա։

Միայն դա կօգնի թե՛ մեզ, թե՛ Իսլամական Հանրապետությանը։ Այսօր, ցավոք սրտի, Երևանում ավելի շատ վստահում են Թեհրանին, քան Մոսկվային, ուստի ռուս-իրանական համագործակցությունը կկարողանա Հայաստանին հետ պահել արևմտամետ կուրսից։ Նաև Բաքվի վրա զսպող ազդեցություն կունենա Մոսկվա-Թեհրան-Երևան առանցքը։ Միայն այդ կերպ, և ոչ թե առասպելական «Բրիտանիայի հետ համագործակցությամբ», մենք կկարողանանք պահպանել մեր դիրքերը Անդրկովկասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular