ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանին կկալանավորե՞ն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունն այնքան է շտապել բանակում տեղի ունեցած ողբերգական վթարի թեման շեղելու հարցում, որ Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացրել կիսատ միջնորդագիր։ Միջնորդագրերից պարզվել է, որ հանրությանը ոչ հայտնի գործեր են դրանք։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դրանք․ «Միջնորդությունն ամբողջական չի հասել, դատախազությունը 3 միջնորդության մասին էր խոսում, մեզ երկուսն է ուղարկվել, որը հիմա փաստաբանների ուսումնասիրության տիրույթում է։ Խոսքը գնում է «Դողագործ» ընկերության՝ նախկին ավտոդողերի գործարանի տարածքի իրացման մասին, երկրորդը՝ ՊՆ ենթակայության տակ եղած 2 հողակտորների իրացմանը՝ Երասխ 1, Երասխ 2։ Երրորդի մասին գաղափար էլ չունենք։ Բայց պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, փորձ է արվում բանակի կայացմանը նպաստող մարդկանց, հերոսներին վարկաբեկելու»։ Տեղեկացանք նաեւ, որ դատախազը փետրվարի 7-ին առաջարկելու է ոչ միայն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, այլեւ կալանքի թույլտվություն տալ։

Երեկ դատախազը նաեւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմեց խորհրդարան։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Չարչյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ չեն ստացել, սակայն, ինչպես գրել էինք նոյեմբերի 16-ին, միջնորդության հիմքում Հաց բերող Արթուր Սարգսյանի գործն է։ Դաշինքի մեր աղբյուրները չեն բացառում, որ մինչեւ դատախազը կգա ԱԺ, Չարչյանը կհրաժարվի մանդատից։ Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ հաջորդը կարող են լինել Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը՝ մտացածին քրգործերի հիմքով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular