ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգությունից երեք օր անց Պապիկյանը բարեհաճեց լինել դեպքի վայրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ողբերգությունից միայն երեք օր անց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարեհաճեց այցելել դեպքի վայր և իր աչքով տեսնել այն սահմռկեցուցիչ պայմաննները, որում ապրում էին մեր զինվորները և որտեղ էլ տեղի էր ունեցել ողբերգությունը, որը 15 հոգու կյանք էր խլել։

Պապիկյանից հետո արդեն, իշխանություն տարբեր ներկայացուցիչներ՝ այդ թվում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ժամանել էր դեպքի վայր նույնպես իրեն ցույց տալու, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերում համապատասխան գրառումներ անելու համար։

Գործող իշխանությունները, ըստ ամենայնի, մտադիր են ամբողջ մեղքը բարդել թե՛ զոհված զինվորների և թե՛ նրանց անմիջական հրամանատարի՝ դասակի հրամանատարի վրա, որը համարձակություն էր ունեցել մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի բանակում կատարվածը «բարդակ» որակել, նշել, որ դրա մեղավորը բոլորն են՝ վերից վար՝ վարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, ընդհուպ մինչև ինքը։

Դասակի հրամանատարը նաև հայտարարել էր, որ ինքը չի վախենում, թե իր հետ ինչ կանեն , և, իսկապես, իր անմիջական ենթականերից 15 մահից հետո, թերևս դժվար թե որևէ կերպ այլ դասակի հրամանատարին հոգեբանական այլ բռնությունների փորձեն ենթարկել։

Ըստ երևույթին գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի մեղքը իրենց վրայից հեռացնեն և կատարվածի մեջ մեղադրեն բանակային ղեկավարությանը։ Մինչդեռ, իշխանությունների ներկայացրած տարբեր տեղեկությունների մեջ չափազանց մեծ հակասություններ կան։

Քննչական կոմիտեն, օրինակ, հայտարարում է, թե զինվորները տվյալ տարածքում հայտնվել են դեռևս 2021 թվականի մարտից, իսկ իշխանությանը սերտ կանգնած մի լրագրող էլ հայտարարել էր, թե ընդամենը 4 ամիս են մեր զինվորականները եղել նշված անմխիթար վիճակում գտնվող տանը։

Այս օրերին Ներքին գործերի նախարարության, բանակի, քննչական կոմիտեի և այլ իրավաօահ մարմինների ներկայացուցիչների վրա, ինչպես և փաշինյանական քարոզիչների վրա կոնկրետ հանձնարարություն է դրված՝ ամեն կերպ սասանել բանակի հիմքերը, կատարվածի ամբողջ մեղքը բարդել զինվորական հրամանատարության հնարավորության դեպքում նաև մեղադրանքներ հասցեագրել նախկիններին՝ իբր վերջիններս ժամանակին բավարար չափով չեն կատարել իրենց աշխատանքը։ Նախկինների օրոք, նշենք ՝ անմխիթար վիճակում գտնվող որևէ զորանոց Հայաստանում չի եղել։

Սաթինե Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular