ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ երեք երկրներ Գերմանիային կոչ են արել Ուկրաինային Leopard 2 տանկեր տրամադրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարներ Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Էդգարս Ռինկևիչսը և Ուրմաս Ռեյնսալուն Գերմանիային կոչ են արել Ուկրաինային տրամադրել Leopard 2 հիմնական մարտական ​​տանկեր, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Ուկրաինային տանկերի տրամադրումն անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ագրեսիան արագ կասեցնելու համար, այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները։ «Մենք՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներս, կոչ ենք անում Գերմանիային այժմ Ուկրաինային տրամադրել Leopard տանկերը: Դա անհրաժեշտ է՝ արագ դադարեցնելու ռուսական ագրեսիան, օգնելու Ուկրաինային և վերականգնելու խաղաղությունը Եվրոպայում», - ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ:

Պաշտոնյաներն ընդգծել են, որ «Գերմանիան, որպես եվրոպական առաջատար երկիր, հատուկ պատասխանատվություն է կրում այս հարցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular