ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում հայրն ու դուստրը. «Քույրս լոգարանում էր, իսկ հայրս խոհանոցում...»

ԻՐԱՎՈՒՆՔ

Վանաձորի Իսահակյան 2 շենքի բնակարաններից մեկից անգիտակից վիճակով երեկ ժամը 16:00-ի սահմանում Վանաձորի բժշկական կենտրոնի վերակգնդանացման բաժանմունք են տեղափոխվել հայր ու դուստր:

Տեղափոխվածները 62-ամյա Համլետ ու 41-ամյա Ռիտա Ղուլյաններն են։ Կենտրոն ընդունման պահին բժիշկները երկուսի վիճակն էլ գնահատել են ծայրահեղր ծանր։ Նրանց երկուսի մոտ էլ առկա են եղել թունավորմանը բնորոշ նշաններ։ Թե ինչից  են թունավորվել, դեռեւս պարզ չէ։ Համլետի դստեր՝ Ռուզաննայի խոսքով, ամենայն հավանականությամբ, թունավորվել են գազից։

«Քույրս լոգարանում էր, իսկ հայրս խոհանոցում։ Ջեռուցման կաթսան տեղադրված է խոհանոցում, այլ բան միացված չի եղել: Դրա համար կասկածում ենք, որ գազից են թունավորվել։ Սնունդը բացառում ենք որովհետեւ երկուսն էլ տարբեր բաներ են կերել»-NEWS.am-ի հետ զրույցում ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular