ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերագնահատված սպասումների ախտանշանը, կամ ինչ է Հայաստանն ուզում Արևմուտքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ Ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սուրեն Սարգսյանը կարծում է, որ շատ հայերի կարծիքն այն մասին, որ Արևմուտքը պատրաստ է պաշտպանել իրենց Թուրքիայից, սխալ է։ Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետությունը արևմտյան երկրների ռազմավարական դաշնակիցն է և ավելին, ՆԱՏՕ-ի անդամ է։ Ուստի հայերն այդ հաշվով պատրանքներ չպետք է ունենան։ Սարգսյանը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում անգամ ոչ Վրաստանին, ոչ Ուկրաինային չեն սպասում, բայց նրանք բարեփոխեցին բանակը և հարմարեցրին իրենց կառավարման համակարգը։


Այստեղից բխում է այն, որ մինչ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կընդունեն, պետք է հասկանալ, որ իրականում այն ակնկալիքը, որ հայերը անդամակցեն ՆԱՏՕ-ին, կամ ԵՄ-ին՝ անհնար են։ Այնուամենայնիվ Հայաստանը միայնակ, քաղաքագետի ամուր համոզմամբ, ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը։ «...պետք է հասկանալ նաև, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Բաքուն դիտարկում են որպես կարևոր գործընկեր այնպես, ինչպես և հենց Երևանը»,- ասել է Սուրեն Սարգսյանը: 


Եզրափակելով կենտրոնի տնօրենը կրկնել է, որ realpolitik-ի սկզբունքները շարունակում են գործել, ուստի չափազանց միամտություն կլինի ակնկալել, որ Արևմուտքը օգնության կհասնի Հայաստանին ժողովրդավարությանը նվիրված լինելու պատճառով:
Թորձագետի թեզերը վերջերս հաստատել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն բացատրելով, թե ինչու Փարիզը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular