ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագիրը համախմբում է աշխարհի նկարիչներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունվարի 25-ին` ժամը 19:00-ին, Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Աբովյան 13) մեկնարկելու է «Նկարազարդ հասարակած. Հայաստան» (Painted Equator Armenia) ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև հունվարի 29-ը: Ցուցահանդեսում ցուցադրվելիք կտավները մեկտեղվել են «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգում:

Այս կարևոր նախագծի կողքին էր ԱրարատԲանկը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել կատալոգի հրատարակումը։ Եզրափակիչ ցուցահանդեսը տեղի է ունենալու Սլովակիայի Աազգային տոնի առիթիով կայանալիք ընդունելության միջոցառման ընթացքում: Ցուցահանդեսին իրենց ներկայությամբ կպատվեն հրավիրվելու են տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի շրջանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող նկարիչներին և անվանի արվեստագետներին բաժանվել են 20×20 կտավներ։

Թեմայի ընտրության առումով հեղինակներն ազատ են եղել, և յուրաքանչյուրը նկարել է այն, ինչն իրեն հարազատ ու սրտամոտ է համարել։ Ծրագրի եզրափակիչ փուլում բոլոր նկարները կցուցադրվեն մեկ հարթակում, իսկ ցուցահանդեսի ավարտից հետո դրանք, որպես նվեր, կուղարկվեն Սլովակիայի ժողովրդին, այսինքն՝ կհանգրվանեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում։

Դեսպան Ն.Գ Միրոսլավ Հացեկը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը և այլ արվեստագետներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular