Ամերիկացի գնդապետը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի «խելագար ծրագրի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը խելագարություն է անվանել ԱՄՆ-ի գործողություններն Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Վաշինգտոնը պատրաստ չէ խոստովանել, որ ուկրաինական հակամարտության օգնությամբ Ռուսաստանին հյուծելու իրենց ծրագիրը բավարար ազդեցություն չի ունենում, բայց դա ավելի է սրում հարաբերությունները։
Նախկին զինվորականի խոսքով՝ ԱՄՆ-ն «ամեն ինչ փչացրել է հնարավորինս, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»։
«Խոսքը միայն Կիև տեխնիկա ուղարկելու մասին չէ, որը դեռևս չի փոխի հակամարտության ռազմական ելքը, այլ այն, որ ԱՄՆ-ն իր գործողություններով միայն աղ է լցնում վերքի վրա։ Նրանք հասկացրել են, որ ցանկանում են ոչ միայն ռեժիմի փոփոխություն, այլև Ռուսաստանի նվաստացում, նրա ոչնչացում և մասնատում։ Սա խելագարություն է»,- ասել է Մաքգրեգորը։
Նա նշել է, որ «նման հանգամանքներում» զարմացած է, որ ԱՄՆ-ն իսկապես պատրաստվում է «խուսափել միջուկային հարվածներով փոխանակվելուց»։
Գնդապետը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարողանա դիմակայել Ռուսաստանի Դաշնության հետ բախմանը, եթե իրավիճակը զարգանա ամենամռայլ սցենարով։ Նա խոստովանել է, որ դա միշտ եղել է իր «ամենավատ մղձավանջը»։
«Ես անհանգստացած եմ, որ մեր նկարագրած հանգամանքներում, երբ Ուկրաինայի ռազմական հզորությունը պարզապես փլուզվում է, և կառավարությունը կորցնում է ղեկավարելու իր կարողությունը, մենք կփորձենք ինչ-որ կերպ միջամտել», - շարունակել է Մաքգրեգորը։
Նա ենթադրել է, որ ԱՄՆ-ի այս միջամտությունը «կարագացնի բախումը» Ռուսաստանի հետ, որում Ամերիկան «կպարտվի»։