ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը Արցախը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը Արցախը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում։ Երեկ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սկանդալային հայտարարություն է արել, որն այդպես էլ մնացել է բավարար չափով չլուսաբանված։

Թերևս պատճառը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությունն էր, այլապես հանրությունը անարձագանք չէր թողնի Սարգիս Խանդանյանի այդ մտազեղումները։ Ըստ էության, հիշեցնենք, որ տևական ժամանակ քննարկվում էր, թե ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ՝ արևմտյան և ռուսական։ Եթե ռուսական տարբերակը շատ ավելի ձեռնտու է հայկական կողմին և ժամանակավորապես առկախում է Արցախի կարգավիճակը, ինչպես նաև միտված էր տարածաշրջանում Ռուսաստանի դերի բարձրացմանը, ռուսական խաղաղապահ զորախումբը հնարավորինս ավելի երկար տարածաշարջանում պահելուն, ապա արևմտյան տարբերակը Հայաստանին և Արցախին մանևրելու որևէ տեղ չի թողնում, պարտադրում է փաթեթային լուծել Արցախի հարցը, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ ալիևյան հրոսակների հոշոտմանը, փոխարենը Հայաստանի գործող իշխանությունները որոշակի անձնական երաշխիքներ են ստանում, նաև գումար Եվրամիությունից։

Փաշինյանը տևական ժամանակ հայտարարում էր, թե դեմ չէ ռուսական տարբերակին, բայց ի վերջո կարելի հստակ արձանագրել, որ գործող դավաճանական վարչախումբը համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես ամերիկյան տարբերակով լուծելու օգտին։ Թերևս այս կապակցությամբ է վերջին շրջանում ռուսական կողմը իր դժգոհությունը հայտնում, իսկ օրեր առաջ էլ Սերգեյ Լավրովն էր նշել, թե Հայաստանի իշխանությունները նախընտրում են շփվել եվրամիության հետ։

Ըստ Խանդանյանի՝ իշխանությունն այսօր բանակցում է հենց ամերիկյան տարբերակով։ Բնականաբար ո՛չ Արցախից, ո՛չ էլ հայ հասրակության կողմից բավարար արձագանք չի եղել, հուսանք, որ առաջիկա օրերին հանրությունը կասի իր խոսքը և թույլ չի տա Նիկոլ Փաշինյանին և նրա սպասարկուներին վերջնականապես ադրբեջանական հրոսակներին թողնել Արցախը։

Նինա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular