ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ. Իրանն ու Հնդկաստանը թույլ չեն տա Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Belta.by-ը գրում է, որ Հնդկաստանն ու Իրանը թույլ չեն տա Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, քանի որ նրանց ձեռնտու չէ փոխել աշխարհաքաղաքական դասավորվածությունն այդ տարածաշրջանում։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը BelTA YouTube ալիքի «Թեմայի մեջ» նախագծում։


Քաղաքագետը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց։ Կարինե Գևորգյանը որպես օրինակ բերել է փորձագետների այն մեկնաբանությունները, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է նման կերպ հաճոյանալ Արևմուտքին։ «Դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Անդրկովկասում երկրորդ ճակատի (Ռուսաստանի դեմ) բացումը հետ են պահում Իրանն ու Հնդկաստանը: Սեպտեմբերից Հնդկաստանը զենք է մատակարարում Հայաստանին, քանի որ Հնդկաստանի ղեկավարությունը ԱԳ նախարարի մակարդակով և Իրանի ղեկավարությունը բացահայտ հայտարարել են, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած վերագծում պատերազմ է իրենց դեմ»,- ասել է Կարինե Գևորգյանը։


Ըստ քաղաքագետի Հնդկաստանն ու Իրանը թքած ունեն Հայաստանի կամ Նիկոլ Փաշինյանի վրա, բայց թույլ չեն տա փոխել աշխարհաքաղաքական դասավորվածությունը այդ տարածաշրջանում։ «Հաղորդակցության տեսանկյունից այն Կովկասի առանցքային շրջաններից մեկն է։ Չինաստանը զուգահեռներ է կառուցել («Գոտի և ճանապարհ») հենվելով Պակիստանի վրա։ Իսկ Հնդկաստանը, որը մրցակցում է Չինաստանի հետ, սկսել է կառուցել Հյուսիս -Հարավային հաղորդակցություններ և ուժեղացնել ենթակառուցվածքները իրանական նավահանգիստներում»,- նշել է քաղաքագետը։


Միաժամանակ, ընդգծել է Կարինե Գևորգյանը, Հնդկաստանը շփվում է Արաբական թերակղզու միապետությունների հետ, որտեղ հնդկիկների դիրքերը, ինչպես Արևմտյան Աֆրիկայում, բավականին լուրջ են։ «Այժմ Չինաստանը նույնպես փորձում է ինչ որ կերպ մտնել այնտեղ: Բայց, չնայած Ռիադում Սի Ցզինպինի բարձր մակարդակի հանդիպմանը, արաբական աշխարհի, այդ թվում Իրանի վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ երբեք այնքան վստահելի չի լինի, որքան վերաբերմունքը Հնդկաստանի նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Կարինե Գևորգյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular