ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են, կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։

«Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների փոխանցած տվյալներն առ այն, որ հայկական կողմը  ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներն օգտագործվել են եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. «Եռակողմ համաձայնագրով երթևեկությունը (Լաչինի միջանցքով) վերահսկելու լիազորությամբ օժտված զորակազմը բոլոր հնարավորություններն ունի ստուգելու յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների առյակությունը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ներկայանալով որպես «բնապահպաններ»՝ ցուցարարները հրաժարվում են լքել տարածքը և վրաններ են տեղադրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular