ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հասցրել ձևավորվել, սակայն արդեն խնդիրներն ի հայտ են գալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հասցրել ձևավորվել, սակայն արդեն խնդիրներն ի հայտ են գալիս։

Մեր տեղեկություններով՝ լուրջ դժգոհություն է հասունանում փրկարար ծառայությունում և ԱԻՆ մյուս հիմնարկներում՝ ընդդեմ ՆԳ նախարարի պաշտոնում ոստիկանապետի, իսկ փրկարար ծառայության փոխնախարարի պաշտոնում նախկին փոխոստիկանապետի նշանակման կապակցությամբ։

Բանն այն է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր ստեղծումից հետո շատ ավելի լուրջ հիմնովին վերափոխումներ է ապրել և տարիներ շարունակ համարվել Հայաստանի լավագույն նախարարություններից մեկը՝ շնորհիվ առաջին նախարար Արմեն Երիցյանի։

Թեև Երիցյանն ինքն էլ նախկին ոստիկան էր, սակայն կարողացել էր համակարգն այնպես ստեղծել, որը դուրս էր ոստիկանական «պանյատներից» և իրականում լուրջ աշխատանք էր իրականացնում։ Բազմաթիվ նախկին ոստիկաններ հետագայում աշխատանքի են անցնում Արտակարգ իրավիճակների նախարարությունում և ձգտում էին հնարավորինս ապացուցել, որ իրենք բավական լավ աշխատատողներ են եղել իրենց հանիրավի են հեռացրել ոստիկանական համակարգից։

Այժմ այլևս այդպիսի հնարավորություն նրանք չեն ունենա։ ՆԳ նախարարի պաշտոնում Վահե Ղազարյանի նշանակումը վկայում է, որ թե՛ փրկարար ծառայությունը, թե՛ մյուս ստորաբաժանումները վերածվելու են ոստիկանության կցորդի։

Ավելին, թեև նախատեսում են, որ Ներքին գործերի նախարարը նստելու է հենց ԱԻՆ շենքում, սակայն Վահե Ղազարյանն ընդհանրապես չի ցանկանում լքել ոստիկանության՝ Երևանի կենտրոնում գտնվող շենքը, և հանձնարարել է ոստիկանապետ-ՆԳ փոխնախարարի պաշտոնում նշանակված Արամ Հովհաննիսյանի աշխատասենյակը թողնել նույնը, ինքը մնալու է նույն իր աշխատասենյակում, իսկ ԱԻՆ կազմում գտնվող մյուս ստորաբաժանումները և փոխնախարարները ՝ այդ թվում փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը, փոխնախարարներ Դավիթ Համբարյանն ու Արփինե Սարգսյանը նստելու են Դավիթաշենում գտնվող շենքում, որտեղ էլ նրանց համար հընթացս աշխատակազմեր են ձևավորվում։

ԱԻՆ դեռևս գործող նախարար Փամբուխչյանը ընդամենը վերածվել է սնանկության գործերով կառավարչի և աշխատում է ստորաբաժանումները ՆԳ փոխանցելու ուղղությամբ։

Փամբուխչյանին, ի դեպ, որևէ պաշտոն այդպես էլ չեն առաջարկել և չի բացառվում, որ նա ընդհանրապես հեռանա պետական համակարգից ՝ մնալով միայն ՔՊ վարչության անդամ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մյուս բոլոր ստորաբաժանումները ԱԻՆ-ում և Փրկարար ծառայությունում այս օրերին լուրջ խնդիրների առջև են կանգնած։ Փոխնախարարի պաշտոնում նշանակված Արփինե Սարգսյանն օրինակ, չի պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատի, նա պետք է համակարգեր եվրամիության և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ոստիկանական բարեփոխումները, սակայն միջազգային կառույցները այլևս հրաժարվել են որևէ կերպ աջակցել այդ բարեփոխումներին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular