Զախարովան կոշտ է պատասխանել սահմանի մասին Ալիևի պրովոկացիոն խոսքերին. «Քիչ չի լինի»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv–ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սադրիչ հայտարարություններն է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովային։ Նրա համոզմամբ մինչ այդ էլ եղել են սադրիչ հայտարարություններ, ընդ որում, վստահեցրել է Մարիա Վլադիմիրովնան, կլինեն ավելին։ Փաստն այն է, որ ադրբեջանական պետության ղեկավարն իր վերջին հարցազրույցում հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նա նշել է, որ եթե Երևանը հրաժարվի սահմանազատումից, ապա «սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Բաքուն անհրաժեշտ կհամարի»։ Զախարովան վստահ է, որ նման մարդկանցից նման սադրանքների կարելի է սպասել նաև ապագայում, ընդ որում ոչ քիչ քանակությամբ։ Դիվանագետը դա բացատրել է նրանով, որ տարածաշրջանում չափազանց տարբեր շահեր են տիրում։
Լրագրողին հետաքրքրել է, թե արդյո՞ք կարող է դա որևէ կապ ունենալ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի և այն բանի հետ, որ Ռուսաստանը «հստակ գնահատականներ չի տվել» իրավիճակին։ Ի պատասխան Զախարովան հիշեցրել է, որ այս ընթացքում Մոսկվայի կողմից բազմաթիվ ելույթներ են եղել։ Հենց դրանցում էլ կարելի է հասկանալ Ռուսաստանի հստակ գնահատականը։ Բայց այն, թե որտեղից պետք է սկսել, ընդգծել է Զախարովան, ապա պետք է լինի Երևանի «հստակ արձագանքը» հիմնարար հարցերի վերաբերյալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը