ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշակ Հարությունյանին չի հաջողվում շահել հայ համայնքի և ՌԴ քաղաքական շրջանակների վստահությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հայ դեսպանների և հյուպատոսների գործունեությունն ու վերլուծելով դրա արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

Հարությունյանը Մոսկվա է գործուղվել 2022 թվականի հունվարի 5-ին: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր դեսպան ունի երկու կարևոր առաքելություն․ առաջինը՝ ճիշտ հաղորդակցման ուղիներ գտնել տեղի հայ համայնքի հետ, կազմակերպել արդյունավետ համագործակցություն հայկական կառույցների հետ և երկրորդը՝ կառուցել կոմունիկացիա տեղի քաղաքական իսթեբլիշմենթի հետ:  Ըստ էության, Վաղարշակ Հարությունյանի մոտ չի ստացվում ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նշենք, որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ ՌԴ-ից չէին կարողանում ստանալ ագրեման Վաղարշակ Հարությունյանի համար, իսկ նշանակումից հետո շարունակվում է ռուսական կողմից հակասական վերաբերմունքի դրսևորումը։ Սա նկատելի է անգամ պաշտոնական տեղեկատվության տողատակերում։

Դիցուք՝  նախորդ տարվա փետրվարի 18-ին Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։ Ըստ մամուլի տեղեկությունների, հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ ջերմ չի անցել: Նույն օրը երեկոյան դեսպանության պատերի ներսում դեսպանն անցկացնում էր պաշտոնական ընդունելություն ՀՀ Բանակի օրվա առթիվ, որին ներկա չի գտնվել նույն ինքը՝ Ռուդենկոն կամ ԱԳ որևէ այլ փոխնախարար։ Ընդ որում, ներկա չի եղել նաև ՌԴ ՊՆ ոչ մի փոխնախարար: Սա դիվկորպուսում առնվազն տարօրինակ են համարում, ավելին՝ ասում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն, որտեղ ռուսական կողմից ոչ մի ելույթ չի եղել։ Ինչպես նշված է դեսպանության կայքէջում, ելույթ է ունեցել դեսպանը և դեսպանության ռազմական կցորդը, երկուսն էլ՝ կարդալով։ Սա դիվանագիտական շրջանակներում համարում են լուրջ ակնարկ ռուսական կողմից: Սակայն, ոչ միայն ռուսական կողմից։  Ռուսաստանում լուրջ կշիռ ունեցող ծագումով հայ գործարարներ, գիտնականներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա չեն գտնվել, այդ թվում՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մեկ ձեռի մատների վրա կարելի է հաշվել, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում քանի հայ գործարարի հետ է հանդիպել Հարությունյանը: Որևէ տեղ պաշտոնական հիշատակում չկա, որ, օրինակ, դեսպանը հանդիպել է Տաշիր Գրուպ ընկերությոն սեփականատեր Սամվել Կարապետյանի կամ Հայ Ձեռնարկատերերի ընկերակցության համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանի հետ: Մամուլում այս մասով բավական հետաքրքիր տեղեկություն էր հայտնվել, որը, ի դեպ, չի հերքվել: Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր անցկացնում Վլադիվոստոկի հայ համայնքի հետ: Դեսպան  Հարությունյանը փորձել է տեղի գործարարներին շահագրգռել և ասել է, որ եթե մասնակցեն հանդիպմանը, ապա դեսպանատունը կմիջնորդի նրանց համար Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Եղել են գործարարներ, ովքեր ուղիղ դեսպանի երեսին ասել են, որ իրենք կարող են նրա համար միջնորդ դառնալ ու Ռուսաստանում հեղինակություն չունեցող մարդու միջնորդության կարիքը չունեն։ 

Իսկ այժմ այն մասին, թե ինչով էր զբաղված այս մեկ տարվա ընթացքում Հարությունյանը, հատկապես սեպտեմբերյան ագրեսիայից հետո և մինչ օրս, երբ արդեն մեկ ամիս է ինչ արցախահայությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Մասնավորապես՝ ադրբեջանական կողմի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Հարությունյանը մասնակցում էր Ռուսական Բանակի Կենտրոնական Տան (ՌԲԿՏ) 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, արտագնա հյուպատոսական ընդունելություն էր կազմակերպում Սամարայում։ Չի հնչել ոչ մի հայտարարություն, չի կազմակերպվել իրազեկող և ոչ մի հանդիպում, համայնքային կառույցների հետ համակարգված որևէ գործողություն նույնպես չի իրականացվել: Այս ամենի մասին վկայում են հենց դեսպանատան պաշտոնական էջի տարածած ռելիզները: 

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված եզակի հանդիպումներից էր նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում անցկացված հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են  Սոչիի քաղաքային ժողովի և Կրասնոդարի օրենսդիր ժողովի հայազգի պատգամավորները, գիտության, մշակույթի գործիչներն ու երիտասարդական կառույցների անդամները։ ՌԴ պաշտոնական շրջանակների հետ շփումները ևս մինիմումի են հասցված՝ դեսպանը հանդիպել է ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի, Յարոսլավլի մարզի կառավարության  ներկայացուցիչների, ՌԴ ՊՆ ղեկավարի հետ:

Շուրջ մեկ ամիս է ինչ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը և հումանիտար աղետի շեմին է կանգնեցրել շուրջ 120 հազար մարդու: Այս ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը և, մասնավորապես, դեսպանը որևէ կերպ չեն անդրադարձել խնդրին, որևէ ձևաչափով իրազեկող հանդիպումներ չեն կազմակերպվել, չեն տրվել գնահատականներ: Մինչդեռ պետք է ամեն կերպ և ամենօրյա ռեժիմով Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտնել ռուսաստանյան պատասխանատու կառույցներին: Դա չի նշանակում, որ ՌԴ իշխանության վերևներում բանից տեղյակ չեն: Բնավ: Սակայն, դեսպանը հավուր պատշաճի պետք է կատարի իր վրա դրված պարտականությունները, մի բան, ինչին, ցավոք, մինչ օրս ականատես չենք լինում:

Ամփոփելով դեսպան Հարությունյանի մեկ տարվա աշխատանքը՝ պետք է փաստենք, որ վերջինիս մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ կոմունիկացիա կազմակերպել տեղի անչափ հզոր հայկական համայնքի և գործարար շրջանակների հետ և աշխատել վերջիններիս հետ՝ ի նպաստ Արցախի և Հայաստանի շահերի առաջ մղման: Հարությունյանը այնքան էլ վստահելի կերպար չէ նաև  ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի համար և այդ մասին են վկայում բազմաթիվ դրվագներ, որոնցից մի քանիսին արդեն իսկ անդրադարձանք մեր նյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular