«Փաշինյանի դեմարշը. ՀԱՊԿ զորավարժություններում տեսել է «վտանգ» Հայաստանի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMk.ru–ն գրում է, որ հունվարին Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Երկրի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ շտաբին, որ զորավարժությունները չեն կայանալու։ Փաշինյանը զորավարժությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Բաքուն արևմտյան քաղաքական գործիչներին համոզում է, որ իբր Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ագրեսիա են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։ Սակայն Ադրբեջանի գործողություններին, որը միտումնավոր փակել է Լաչինի միջանցքը, պետք է արձագանքել չտրվելով սադրանքներին։
Նոյեմբերին Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը և Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չունենալու պատճառով, որը, ըստ Երևանի, օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։ Հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար, բայց չստացավ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը) արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից։ Թեև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, այն պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։
Mk.ru–ին տված հարցազրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդել է, որ հանրապետության տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները կարող էին օգնել ապաշրջափակել միջանցքը։
Ստեղծված իրավիճակը Mk.ru–ին մեկնաբանել է քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:
- Համաձայն նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով ավարտվեց հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը, Լաչինի միջանցքն ունի արտատարածքային կարգավիճակ և վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն այժմ Բաքուն փորձում է խաղաղապահների դերը իջեցնելով զուտ կեղծիքի միջոցով իր վերահսկողությունը հաստատել դրա վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել գնալ նման քայլի։ Ըստ երևույթին, նրանք կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը խրված է Ուկրաինայում, և այժմ Ղարաբաղի համար ժամանակ չունի։ Բայց մեզ համար վիճակն այնքան էլ ողբալի չէ, որքան կարծում է Բաքուն։ Եվ մենք կարող էինք ճիշտ կերպով արձագանքել տեղի ունեցածին։ Բայց մեր կողմից շրջափակման առաջին երկու շաբաթներին ընդհանրապես արձագանք չեղավ։
- Ռուսաստանը, կարծես, շատ զգույշ դիրքորոշում է ընդունել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
-Այո, փորձում են չսրել՝ ինչպես միշտ։ Մենք դա չնկատեցինք Սահակաշվիլիի հետ կապված, բավարարեցինք մեր բազաները դուրս բերելու նրա պահանջները, ոչ մի կերպ չարձագանքեցինք 2004-ին նրա ներխուժմանը Հարավային Օսիա, և օսերն ինքնուրույն կռվեցին։ Արդյունքում նա, տեսնելով ռուսական դիրքերի թուլությունը, այնուամենայնիվ, 2008-ին հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Նույն գիծը վարում էինք Ուկրաինայի հարցում չնկատեցին խնդիրները, անընդհատ կրկնում էինք, որ Մինսկի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Նման հայտարարությունները փաստացի մոլորության մեջ գցեցին ռուս հասարակությանն ու նախագահին։ Արդյունքում, այդ ընթացքում Ուկրաինան լրջորեն պատրաստվեց ռազմական գործողությունների։ Սա այսօր բոլորն են ընդունում: Մշտական զիջումների այս քաղաքականությունը, կոշտ գործողությունների բացակայությունը հանգեցնում է շատ վատ արդյունքների։ Հայաստանում վրդովված են մեր դիրքորոշումից և Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ արձագանքի բացակայությունից։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Երևանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններից։
-Փաշինյանն այս պայմաններում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, ուստի Ռուսաստանը պետք է ապաշրջափակի այն։ Պայմանագրով Հայաստանն իրավունք չունի այստեղ որևէ գործողություն անել։ Սա ռուսական կողմի դիրքորոշման նկատմամբ դժգոհության դրսևորում է։
-Բայց նման զորավարժությունները կարող էին ուժի ցուցադրություն լինել...
- Ցույցադրություն կարող էր լինել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն պետք է իր բնապահպաններին դուրս բերի Լաչինի միջանցքից։ Կարծում եմ, որ այդ դեպքում Փաշինյանը չէր հրաժարվի ՀԱՊԿ զորավարժություններից։ Նա հիմար չէ: Ցանկացած ողջամիտ հայ հասկանում է, որ եթե Ռուսաստանին դուրս շպրտեն տարածաշրջանից, ապա Հայաստանից ոչինչ չի մնա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը