ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարևանություն հեռավորության վրա. ինչպես են Հայաստանն ու Թուրքիան կառուցում հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն անցնում են զգուշավոր ջերմացման փուլ: Աշնանը երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին բանակցությունները տեղի ունեցան, վերսկսվեցին մարդատար և բեռնափոխադրումները, քննարկվում է ցամաքային սահմանի մասնակի բացումը։


Միաժամանակ հարաբերություններում դեռ շատ դժվարություններ կան։ 2020 թվականից հետո ավելացել է ևս մեկ վիճելի հարց. Թուրքիան պնդում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա։ Միաժամանակ, Անկարան պնդում է ճանապարհի արտատարածքային կարգավիճակը, ինչը նշանակում է, որ հայ մաքսավորները չեն կարողանա ստուգել տրանսպորտը։ Հայաստանում կտրականապես դեմ են նախաձեռնությունը համարում են ոտնձգություն իրենց ինքնիշխանության դեմ։ Թուրքիան Հայաստանին նաև ստիպում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Երևանն ուշադրություն է դարձնում իր սահմանների մոտ հաճախակի անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ Տեղեկություններ են հայտնվել Արարատի ստորոտում թուրքական նոր ռազմաբազա ստեղծելու մասին։


Հայ ընդդիմադիրները դեմ են Անկարայի հետ շփումներին: Ըստ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարևան պետությունը ոչ թե խաղաղության է ձգտում, այլ սեփական շահերն է առաջ մղում: Խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ վստահ է, որ մարդկանց խաբում են կեղծ տնտեսական շահերով. «Մարդկանց ասում են, որ լավ են ապրելու, իրենց որդիները չեն ծառայելու և այլն։ Փաստորեն, թուրքացման ծրագիր է իրականացվում, մեր պետության գոյությունը հարցականի տակ դնելով»,- նշել է նա։
Քաղաքագետներն ասում են, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապ հաստատելու մի քանի պատճառ ունի։


«Փաշինյանը քաղաքական գործիչների այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր տարիքի բերումով չեն մասնակցել Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Սա է պատճառը, որ նա վճռական է հարևան երկրների հետ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու հարցում։ Պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրում է վիրտուալ շրջափակման մեջ։ Բեռների ավելի քան 70%-ը երկիր է մտնում մեկ ճանապարհով՝ Վրաստանի ռազմավիրական մայրուղով։ Երկրում տնտեսական խնդիրներից ուժեղ հոգնածություն է կուտակվել»,- «Iz.ru»-ին ասել է քաղաքական վերլուծաբան Արթուր Աթաևը։


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն էլ կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան չափազանց շատ հակասություններ ունեն սերտ համագործակցության համար։ «Երկու երկրների միջև լուրջ մերձեցման սպասել չարժե։ Բանն այն է, որ տնտեսությունների մասշտաբները համեմատելի չեն, Թուրքիան պարզապես կարող է կուլ տալ Հայաստանին։ Հավանական է, որ կողմերը կհամաձայնեցնեն ցամաքային տարանցման, սահմանային առևտրի, մի շարք հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանները, և այդտեղ էլ կանգ կառնեն»,- եզրափակել է փորձագետը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular