ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանտերով և բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից ետ պահել չեն կարող․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը, ում նկատմամբ երեկ 2 ամսով կալանավորման ապօրինի որոշում է կայացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ավելի վաղ 72 ժամով կալանավորված Հունան Մելքոնյանը և Արտավազդ Մարգարյանն ազատ են արձակվել։

Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․

1․ Քրեական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրա՝ թուլացնել իշխանությունների դեմ ծավալված աննահանջ պայքարը,

2․ Շարունակելով շոուների բեմադրությունը՝ շեղել հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամից,

3․ Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծավալված պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին,

4․ Գոհացնել ազգային ուժերին և Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեվանշիստ համարող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայությունը,

5․ Այս բոլոր գործողություններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։

Հանրության արձագանքն այս իրադարձություններին պետք է լինի միանշանակ և աներկբա։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս օրերին իշխանական որևէ ճնշումից չվախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարվողի վերաբերյալ իրենց միանշանակ գնահատականների համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր հազարավոր քաղաքացիներին իրենց աջակցության համար և, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն բռնաճնշումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների թիմին։

Դժվարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցությանը։ Սակայն բոլորը գիտեն՝ բանտերով և բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից ետ պահել չեն կարող։ Այս բոլոր քայլերը մեզ մոտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հավատը և պայքարի վճռականությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular