ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությանը չեն զրկի մանդատներից. Փաշինյանը փոշմանել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի խորհուրդը երեկ նիստ է գումարել, սակայն այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ։ Կանոնակարգ օրենքի համաձայն պատգամավորներին մանդատից զրկելու հարցը պետք է առաջին անգամ քննարկվի նրանց մասնակցությամբ, իսկ եթ նրանք չեն ներկայանում, ապա նիստ գումարվում է արդեն մեկ շաբաթ անց։

Այդ ժամանակ հարցը կարող է քննարկվել առանց պատգամավորների մասնակցությամբ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորները, որոնց հարցը դրված էր խորհրդի նիստում երեկ միահամուռ չեն ներկայացել այդ նիստին և ընդհանրապես հայտարարել են, որ չեն ներկայանալու։ Թեև մեկ շաբաթ անց ԱԺ խորհուրդն արդեն նիստ է գումարելու, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը», ինչ-ինչ նպատակահարմարություններից ելնելով, որոշում է կայացրել չդիմել Սահմանադրական դատարան։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե որոշում ունեն այս անգամ էլ չզրկել ընդդիմությանը։ Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավորներին «մեղադրում» են քվեարկություններից բացակայելու և չաշխատելու մեջ», մինչդեռ արդեն 2 նստաշրջան ընդդիմությունը քաղաքական բոյկոտի ակտ է իրականացնում։

Եթե նախորդ նստաշրջանին հիմնականում չէին մասնակցել, ապա այս նստաշրջանին թե՛ «Հայաստան» դաշինքը և թե՛ «Պատիվ ունեմ»-ը քվեարկությունների զգալի մասին մասնակցել են, նաև աշխատել են խորհրդարանում, իսկ մանդատներից իրենց զրկելու հարցի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավորները նշում են, թե այդ մանդատներն իրենց բնավ չեն հետաքրքրում, քանի որ շատ ավելի կարևոր խնդիր կա՝ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները։

Ո՞րն է պատճառը, որ փաշինյանական վարչախումբը հրաժարվեց ընդդդիմությանը մանդատազրկելու իր մտադրությունից, թեև օրենքը թույլ է տալիս նույնիսկ իշխանություններին մեկնաբանել իրենց ցանկացածի պես և մանդատից զրկել արմատական ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն նման քայլը լրջագույն հարված կլիներ նաև Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ուստի միջազգային կառույցներն ինչպես նաև արևմտյան երկրների դեսպանատները, մեր տեղեկություններով, պարզ և հստակ հասկացրել են գործող իշխանություններին, որ այդ դեպքում կարող են լուրջ խնդիրներ ունենալ Արևմուտքի հետ։

Իհարկե «Հայաստան» դաշինքը երբեք էլ արևմուտքի երկրների և սորոսական կազմակերպությունների աչքի լույսը չի եղել, սակայն նման քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և դրսում ևս մեկ հնարավորություն տալ Հայաստանի իշխանությանը ոչ ժողովրդավարական ճանաչելու։ Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունի այս առումով, ուստի և նման որոշում են կայացրել։ Միաժամանակ «Քաղպայմանագրում» հասկացել են, որ ընդդիմությունը խորհրդարանում շատ ավելի անվտանգ է իրենց համար, քան եթե կրկին դուրս գա փողոց։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular