ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն վերադարձնում է իրե՞նը. որքա՞ն շուտով Երևանը կդառնա Իրևան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ սյուժեի նման զարգացում վաղուց էր սպասում և հենց Ամանորից առաջ պարզ դարձավ, որ Ադրբեջանը առաջ է շարժվում թուրքական հաղթաթղթներով։ «Մեկ ազգ-երկու պետություն» գաղափարով միավորված սուլթան Էրդողանը և ... Իլհամ փաշա Հեյդարովիչը (օսմանյան կայսերական ձևով) ցլին բռնում են պոզերից։ Թեև, արդարության համար, ի դեմս Փաշինյանի Հայաստանի իշխանություններին նայելովկարելի է ասել, որ ոչ թե ցլի պոզերից, այլ մատաղ գառի վզակոթից:

Մտավորականության հետ հանդիպմանը կայացվել է դատավճիռ, որին Երևանում պետք է ավելի քան լուրջ վերաբերվել: «20-րդ դարը մեծ ողբերգություններ բերեց ադրբեջանական ժողովրդին։ 1918 թվականին իր առաջին որոշումներից մեկով Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը՝ Իրևանը։ Աններելի քայլ, դավաճանություն ու հանցագործություն: Մենք այլևս չպետք է և պույլ չենք տա խեղաթյուրել մեր պատմությունը»,- հայտարարել է Ալիևը։


Կարելի է, իհարկե, Բաքվից ասել, որ Ադրբեջանի նախնիների պատմական հողերն են Իրևանի խանությունը, Զանգեզուրն ու Գոյչան, Լեռնային Ղարաբաղը և հարյուրավոր այլ վայրեր։ Այնտեղ մուսուլման բնակչության գերակշռությունը 20-րդ դարի սկզբին շատ ամուր էր՝ չնայած կայսերական իշխանությունների ջանքերին։ Բայց չպետք է մոռանալ պարսիկների և թուրքերի օրոք հայերի հալածանքները, համայնքների խառնումը և բռնի վերաբնակեցումը կայսերական հողերի խորքում։


Իլհամ Ալիևը, ստանալով նոր օսմանյան դռան հուսալի թիկունք գործում է անբասիր։ Գուցե չշտապի, Հայաստանի փխրուն պետականությունը սկսել է քանդվել 2018 թվականից Փաշինյանի պոպուլիստների հարվածների տակ, որոնք ուղղակի հրահանգներ են ստանում արևմտյան հետախուզական ծառայություններից վերացնելու ռուսական ներկայությունը Անդրկովկասում։ Ճիշտ նույն նպատակն է դրել Անկարան, ընդ որում հայերը արժանի ավար են սուլթան Էրդողանի կայսրության մեծությանը։ Հեշտ որս, որը ինքնուրույն է գնում դեպի գազանի թաթերը։


Վստահ եմ, որ շուտով պատմական գնահատականներ պետք է տրվեն ոչ թե անցած դարերի գործերին, այլ Հայաստանի ներկայիս ղեկավարության հնարքներին։ Թուրքերը հղկել են առանց դանակի ու բռնության «ամեն տուն մտնելու» իրենց հմտությունները, գիտեն սպասել ու դիմանալ։ Չգիտեմ, թե արդյո՞ք Իլհամ փաշան ինքը կմտնի ադրբեջանական Իրևան, թե՞ նրա իրավահաջորդը, բայց դա երկար չի տևի։ Նա իմաստուն պրագմատիկ է և իր հայտարարությունները կառուցում է որոշակի հիմքերի վրա։


Նրա առաջին հենարանը ժողովրդագրական է։ Հայաստանն այսօր բզկտված է տնտեսական և քաղաքական հակասություններով, ավերված երկիր է նվազող ինքնիշխանությամբ: Որքա՞ն է մեծ ռազմական առումով և պատրաստ պաշտպանել իրենց վաստակած... եկեք չպարզաբանենք, 2020 թվականն ամեն ինչ պարզ ցույց տվեց։ Իսկ Փաշինյանի ճռճռացող սպառնալիքները, փայտյա թուրը թափահարելը ռուս խաղաղապահների թիկունքից կամ ամերիկյան դեսպանատան նստավայրից գնալով ավելի քիչ են շփոթեցնում Բաքվին և Անկարային։


Չկա իբր «չորս միլիոնանոց Հայաստան», 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ երեքից էլ պակաս է եղել։ Տարեկան մինչև 60,000 մարդէ  լքում իր հայրենիքը, իսկ ծնելիության մակարդակը ոչ միայն իջնում է, այլ արագորեն նվազում է 10-12%-ով յուրաքանչյուր տարի: Իլհամ փաշա Ալիևի սպառնալիքները արժե հասկանալ միայն այս տխուր տվյալների պրիզմայով։ Անգամ չխոսենք ռազմաքաղաքական առճակատման անհույսությունը հասկացող հասարակության հոգեբանական քայքայման մասին։


Առանց Ռուսաստանի, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ... Թեև ինչու ոչ, Իրևանի խանությունը կարող է դառնալ մոտ հեռանկար, և սփյուռքից ու Սորոսի դրամաշնորհներից սնվող պատմաբանները կսկսեն գրել, թե ինչպես Կրասնոդարի երկրամասի հարավը հին հայ ժողովրդի նախնիների տունն էր։ Մեկ այլ սեպագիր գտնելը, որ «Սոչի քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ը» դժվար չէ։ Երբ մարդիկ դադարում են պաշտպանել իրենց հողը, նրանք դատապարտված են: Եթե ​​հայերը հասկանան, թե ո՞վ ու ու՞ր է տանում իրենց՝ կփրկվեն։ Բայց չէ... նրանք Արևելքի սրճարաններում և Մոսկվայի թեյարաններում կշարունակեն պատմել երկրի առաջին մարդու՝ հայ Նոյի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular