ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը կոշտ է արձագանքում ՀԱՊԿ-ի հասցեին քննադատություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քննադատական հայտարարությունները հարուցել են ռուսական իշխանության բուռն և կոշտ հակազդեցությունը։

Ըստ էության, ՌԴ ԱԳՆ կոշտ պատասխանը Հայաստանին տրամաբանական էր։ ՀԱՊԿ-ն ինքն իրենով բացարձակապես ոչինչ չի ներկայացնում, ավելին այդ կառույցի շատ անդամներ ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, բայց միաժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ին քննադատելով քննադատում են առաջին հերթին ՀԱՊԿ-ի թիվ մեկ ջութակին՝ Ռուսաստանին, ուստի և ՀԱՊԿ-ի հասցեին ցանկացած արտահայտություն արժանանալու է Ռուսաստանի կոշտ գնահատականներին։

Նախորդ օրվա ասուլիսում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններից հետո, Մարիա Զախարովան երեկ մի ամբողջ շարք կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հասցեին, ընդցմին՝ անգամ մեղադրելով բանավոր պայմանավորվածությունները չկատարելու, սեփական ժողովրդի հետ անկեղծ չլինելու մեջ։ Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները հաշվի կառնեն այս «դեղին քարտը», սակայն Հայաստանի ԱԳն-ն շատ ավելի հեռուն է գնացել։

ՀԱՊԿ-ից հայտնել էին, թե ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե ՀԱՊԿ երկրները ՀԱՊԿ քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողություննեերի և որոշումների որևէ ըմբռնում։

Ավելին, քարտուղարության իրավասությունների շրջանակը չի ներառում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ Հայաստանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ին պարզ և հստակ ասում է, որ այդ կառույցը վերազանցել է իր լիազորությունները և այլ մեկնաբանություններ, որոնց իրավունքը չուներ։

Ազգային Ժողովի նախագահն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե ՀԱՊԿ-ն կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ գոյություն չունի։ Վստահաբար կարելի է նշել, որ այսօր կամ վաղը Ռուսաստանից կոշտ արձագանքների հերթական խմբաքանակը կստացվի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները իրենք էլ են ձգտում ավելի շատ սրել իրադրությունը՝ ՀԱՊԿ-ին անկյուն մղելով։ Թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, հստակ չէ։ 

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular